2018 թ.-ին, հոկտեմբերի 16-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համառորեն հայտարարում էր, որ իրավապահները բացահայտել են իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու
պատվիրատուին, բայց անունը դեռ չէին նշում, ասելով միայն այն, որ պատվիրատուն ՀՀ-ից է։ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենն այդ օրերին, նույնպես ասում էր, որ Այժմ չի ստացվում փաստաթղթերով ապացուցել պատվիրատուի մասնակցությունը, պնդելով.
«Պատվիրատուն մեկն է, սակայն այդ պատվիրատույի մասնակցությունը փաստաթղթավորելը ու ապացուցելը շատ դժվար է, որը, ցավոք սրտի այս փուլում չի լինում»: Մինչդեռ, ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Դոգը, NewsMedia-ի հետ զրույցի ժամանակ
անդրադառնալով դարի գաղտնալսմանը, հետեւյալ եզրահանգմանն է եկել. «Սկզբից ես կարծում էի, որ դա կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների օգնությամբ. հատուկ տեխնիկայով, քանի որ ՀՀ-ում կան օլիգարխներ, ովքեր տիրապետում են այդ առաջնակարգ
տեխնիկային: Այն ժամանակ, ես միամիտ գտնվեցի ու Վանեցյանի Արթուրի մարդկանց ուղարկեցի այն մարդկանց տվյալները, ովքեր որ ունեն այդ տեխնիկան: Այնուհետև, երբ որ ես այդ ամենը վերլուծեցի, հասկացա, որ 90 % հավանականությամբ, դա հենց Վանեցյան Արթուրն էլ արել է»:
Ի՞նչը Ձեզ դրդեց այդպիսի եզրահանգման գալ:
«Ասեմ. քանի որ շատ տարօրինակ էր, որ այդպես էլ չհրապարակվեց Վանեցյանի ու դատավորի խոսակցությունը: Այսինքն իրենը և Նիկոլինը կա, իրենը և ՀՔԾ պետինը կա, սակայն ամենակարեւորը՝ դատավորի խոսակցությունը չկա: Ընդհակառակը, եթե դա արած լիներ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից որեւէ մեկը , նա անպայման կհրապարակեր դատավորի վրա ճնշում գործադրելու պահը»:
Քանզի խոսք գնաց գաղտնալսումների վերաբերյալ, հետաքրքիր է իմանալ, թե այն ժամանակ ովքեր էի՞ն կանգնած գաղտնալսումների ետեւում, եւ ո՞մ էին հիմնականում գաղտնալսում էն պաշտոնյաները, կամ օլիգարխները, ում ձեռքերը հասնում էր Ձեր ասած այդ առաջնային տեխնիկային:
«Նրանք գաղտնալսում էին՝ ում ցանկանում էին: Նրանք գաղտնալսում էին նույնիսկ իրենց մելպետերին: Ասենք միլպետ է.
խոսակցության ժամանակ էս մի միլպետը մեկի հետ բան Է փոխանակում. տեղեկություն, գումարային հարցեր եւ այլն, կանչում էին Արշակի 555 համարներով ձայնագրման սարք, ձայնագրվածը դնում էին դեմը՝ փողերը ձեռից առնում, և ասում էին բարի ճանապարհ. գնա աշխատի՝ խելոք կմնաս: