Վրաստանում հիմա այն վիճակն է, որը կլիներ Հայաստանում, եթե այս ամենը լիներ ՀՀԿ-ի օրոք․ Կառլոս Ռաիսյան

Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիր օղակները, նրանց սպասարկող ԶԼՄ-ներն ու ՖԲ “էքսպերտներ”-ը կորոնավիրուսյան վարակի դեմ պայքարի կոնտեքստում համեմատում են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունների գործողությունները, երկրներում տիրող իրավիճակը: Դժվար չէ գլխի ընկնել, որ այդ ամենը անում են սուտ

տեղեկատվություն տարածելով, մանիպուլյատիվ թվեր համադրելով, որոշ հիմնավոր հանգամանքների վրա աչք փակելով ու այդ ամենը ի օգուտ… Վրաստանի: Այսինքն՝ մեր այսպես կոչված ընդդիմադիրները արտակարգ դրության պայմաններում փորձում են հարվшծներ հասցնել Հայաստանի իշխանություններին, դրանցով քաղաքական դիվիդենտներ շահել, այս դժվարին օրերին երկրում իրավիճակը էլ ավելի սրել և դժգոհության ալիք բարձրացնել: Բացի այդ

կարանտինի են փակված երկու շրջան՝ Բոլնիսի ու Մառնեուլի: Արտակարգ դրության պայմանները խախտելու համար նախատեսված է շտրաֆ ՝ 900$: Վրաստանի իշխանությունների ցուցումով պետությունում գործող խոշորագույն երեք բանկերը վարկերը սառեցրել են երեք ամսով: Կոմունալ վճարումները լույսը մինչ 6000 դրամի չափով Ու գազը մինչև 12000 չափով երկիրն է վճարելու: Ընդհանուր առմամբ երկու միլիարդ լարի է

պետությունը հատկացնում տնտեսական և սոցիալական վիճակը որոշ չափի կայուն պահելու համար: Անպայման ցանկանում եմ նշեմ նաև այն, որ Վրաստանի արտակարգ դրությունը խախտած անձանց տուգանքները պետությունը “չորով” գանձում է , ապրիլի մեկի դրությամբ բյուջե փաստացի մտել է մոտ 2.000.000 լարի: Այսինքն՝ 5 օրում 2.000.000 լարի այդ վիճակում հավաքել են արդեն իսկ: ՀՀ-ում դեռ մուծված տուգանք չկա, ու Ըստ օդում կախված լուրերի՝ դրանք “ջրվելու են”: Հարկ է նշել, որ ՀՀ

իշխանությունները ընդունել են թվով ՝ տնտեսական և սոցիալական աջակցության փաթեթներ , որոնք համարյա թե անմասն չեն թողնում ՀՀ-ում բնակվող ոչ մի անհատի: ՀՀ-ում ևս երկիրը կարգավորել է վարկերի մարման ժամկետների հետաձգունը, կոմունալ վճարումները ևս սառեցվել են, ի աջակցություն տնտեսվարողների բյուջեից հատկացվել է 3 հարյուր միլիոն դոլար: Հայաստանի իշխանությունները աննախադեպ թափանցիկ աշխատաոճ են դրսևորել այս ընթացքում և

շարունակում են, աշխարհում աննախադեպ: Վերադառնանք Վրաստանին : Վրաստանում վերջին երկու տարիներում լարին արժեզրկվել է ու շարունակում է արժեզրկվել դոլարի համեմատ 1$=1.60 լարիից 2017-ին , այսօր ՝ 1$-3.45: Վրաստանում դեռ 2018 թվականից քաղաքական ճգնաժամ է, իշխանական “Վրացական Երազանք”-ը կորցրել է հասարակության վստահությունը, այս ֆոնին արդեն փաստ է, որ Վրաստանը կանգնած է ֆինանսական աղետի առջև ու լուրեր կան

բավականին շատ Ու հավաստի հենց Վրաստանից, որ Վրաստանի իշխանությունները թաքցնում են իսկակա թվերն ու պատկերը պետությունում տիրող իրավիճակի մասին: Եվ այդ ամենը իրոք հավատի արժանի է, գոնե այն պահով, որ իշխանությունները հետզհետե կորցնում են վերահսկողությունը ու իրական իրավիճակը ներկայացնելով Վրաստանում կարող են լինեն ճակատագրական զարգացումներ, որը իշխանությունները չեն կարող թույլ տալ։ Կարճ ասած Վրաստանում

հիմա այն վիճակն է, որը կլիներ ՀՀ-ում, եթե այս ամենը լիներ Հանրապետականների օրոք: Ու շատ խորհրդանշական է, որ հենց ՀՀԿ-մերձ շրջանակներն են գովաբանում Վրաստանի իշխանություններին, նրանց համեմատում Հայաստանի իշխանություների հետ և դրանով փորձում վատ դրության մեջ դնել հայրենի իշխանություններին, թե բա՝ տեսեք նրանք լավ են գործում, իսկ դուք ապիկար եք: Չէ , տղերք , նորմալ ա: Առողջություն մեզ բոլորիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *