Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատսրել. «ԱՐԻ ՄԻՔԱՅԵԼ. ԱՂՈԹԵՆՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԻՐՈՔ ԿԱՏԱՂԻ
Միքայել Մինասյանը նորից ելույթ է ունեցել, որով նոր Հայաստանը կոչել է ստի կայսրություն, Վարչապետի ընտանիքը մաֆիոզ, եզրակացրել
է, որ իր մեղադրանքներին պատասխան չունենք, որ մեր մեթոդները հնաոճ են , իրենից սարսափում ենք ու Վարչապետն էլ կատաղած հիվանդ է: Այստեղ են ասել, չգիտես լաս թե խնդաս:. Եթե մաֆիոզ է Փաշինյանը, ուրեմն մաֆիոզ է ամբողջ Հայաստանը, բացառությամբ Միքայել Մինասյանի սրբադասված աներոջ ընտանիքից, դե իրանն էլ որպես
անհաջող կցորդ: Վարչապետի կառավարումը չի կարող լինել հնաոճ, մի պարզ պատճառով, քանի որ նոր է, իսկ հինը Միքայելի աներոջ ընտանիքն է իր չկայացած կցորդով: Կատաղած հիվանդի մասով, մոմ կվшռեմ, եթե մի օր Վարչապետը իրոք կատաղի:Գիտես Միքայել այդ ժամանակ
ի՞նչ կկատարվի:Հավատա, 90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից, ոչ թե Վատիկան, այլ Սոչի, որտեղի խոհանոցից խոսում ես ու առանց միջազգային պայմանագրերի առկայության քեզ կբերենք Հայաստան և կներկայացնենք հայ ժողովրդի դատին: Կխնդրեմ ուշադիր լինես, ոչ
թե Նիկոլի, այլ ժողովրդի դատին, քանի որ եթե քո ասելով Նիկոլը կատաղի, ուրեմն էլ իր թավիշը չի լինի, այլ մեր: Եթե կասկածում ես խոսքերիս, կարող ես հարցնել աներոջդ, համոզված եմ, որ հանուն իր թոռների նա կհաստատի իմ խոսքերը, գոնե սեփական փորձից ելնելով, քանի որ մեր թավիշին նա առնչվել է դեռևս 90-ականներին,
երբ բենզինի կտրոն էր դուրս գրում Արցախում: Սակայն չեմ կարող նաև օբյեկտիվ չլինել և չնդունել, որ Նիկոլը իրոք մեղավոր է: Այո Նա մեղավոր է, Քանի որ դու դեռ խոսում ես, այլ ոչ թե դատարանից մեղմ պատիժ մուրում:Մեղավոր է, որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է ու խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց:Վարչապետը
<<մեղավոր է>>, որ ձեր պես սրբապիղծ չէ ու դեռ գոնե մեզ թույլ չի տալիս գալ ձեր հետևից, հավատա մեր պահեստում դեռ կան մի քանի տասնյակ պոտենցյալ մինչև կյանքի վերջ ազատազրկման գնացող հայրենասերներ, որ կգան ձեր հետևից: Մի բան էլ, որը վերաբերվում է թե քեզ Թե քեզ պես մտածող շատերին:Ընդհանրապես կապ
չունի թե ես, կամ իմ ընկերները Վարչապետի որ քայլն ենք քննադատում: Մենք, մեր Վարչապետը, մեր եղբայրը, մեր ընկերը, մեր հարազատը: Յուրաքանչյուր ողջամիտ մարդ, այնքան ուղեղ պիտի է ունենա, որ դրանից չառիթավորվի, մի պարզ պատճառով, որովհետև մենք Վարչապետին քննադատում ենք, քանի որ նա չի թողում ձեզ պատժել: Սակայն դու ճիշտ ես, ժողովրդի
համբերությունը արդեն սպառվում է: Շուտով այն իրոք կվերջանա: Արդյունքում էլ չենք ենթարկվի Վարչապետին ու առաջինը կգանք քո հետևից: Առողջ եղիր, դու դեռ ասելու շատ բան ունես: Իսկ որ կասես, չեմ կասկածում, ձեր տեսակը միշտ է ասում , երբ առանց թավիշ հարցեր են տալիս: Արի Միքայել, աղոթենք, որ Վարչապետը իսկականից կատաղի, մեզ չի լսում, գոնե քեզ լսի:Աստված պահապան Հայ ժողովրդին: