Դա նշանակում է, որ կարելի է մեզ բոլորիս շնորհավորել` կորոնավիրուսի դեմ պիկը հաղթահարած լինելու համար…Ստյոպա Սաֆարյան

Դա նշանակում է, որ կարելի է մեզ բոլորիս շնորհավորել կորոնավիրուսի դեմ աննախադեպ պայքարի եւ ծանրագույն փուլը՝ պիկը հաղթահարած լինելու համար․․․ Ստյոպա Սաֆարյան

Եթե պարոն Հրանտ Բագրատյանը վստահաբար պնդում է, որ Հայաստանում կա 150000 կորոնավիրուսով հիվանդ, ու այդ մեծ թվի մեջ ունենք կորսուտսների ու ծանր/ ծայրահեղ

վիճակում գտնվող հիվանդների այսպիսի ռեկորդային ցածր թիվ, ունենք կոլապսի չմատնված առողջապահական համակարգ, քիչ թե շատ շնչող տնտեսություն, ապա դա նշանակում է, որ կարելի է մեզ բոլորիս’ Հայաստանի հանրությանն ու կառավարությանը

շնորհավորել կորոնավիրուսի դեմ աննախադեպ պայքարի եւ ծանրագույն փուլը՝ պիկը հաղթահարած լինելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Եթե այս առումով կա մեկը, որ անսահման շատ է ցանկանում, որ գեթ այս անգամ Հրանտ Բագրատյանը սխալված չլինի, ապա դա ես եմ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *