Հիշեցնենք, որ դատարնում Ռոբերտ Քոչարյանն ասել էր.«Այս մոլորակի վրա կա երկու հայկական երկիր, եւ երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Մի դատական նիստի ժամանակ այս սույպ քաղաքացին ինձ մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտից կյանքից հեռացման մեջ: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ:
Ես ասում եմ՝ իմ նախագահության տարիներին Հայաստանի Հանրապետությունը եղել է միջին եկամուտներ ունեցող պետություն, եւ դա պահպանվել է առ այսօր: Եթե այս արդյուքները ունեցող մարդը համարվում է վտանգ երկրին, ուրեմն՝ էլ ի՞նչ ասեմ, ապա մենք մանկուրտների պետություն ենք»:
Գայանե Մաշուրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դատարնում Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը՝ կատարել է հետևյալ գրառումը. «Քո նման տականքը չկա, Քոչարյան… Հայաստանի հանրապետությունը աղքատ
երկիր է եղել, քանի որ ողջ ռեսուրսը ուղղել է ոչ թե Հայաստանի հանրապետության զարգացմանն այլ Արցախի ազատագրմանը, տակա´նք:Եվ քո կողմից հորինված եզրույթ «մութ և ցուրտ» տարիներն էլ եղել են պայքարի տարիներ, տակա´նք։
Մթի և ցրտի մեջ, առանց ջեռուզման ցրտագույն ձմեռներ ենք ունեցել, քանի որ մեր հարևանի տղաները Ղարաբաղում պայքար էին մղում թուրքի դեմ, և բարոյական էլ չէր լինի մենք քեֆերի մեջ լինենինք մինչև մեր ընկերները և նրանց հայրերը պայքարի մեջ էին: