ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՄԱՅԻՍԻ 29-ի covid-19-ի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի քսանութին, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում ունեցել ենք 442 նոր դեպք, ընհանուր՝ 8216 վարակակիր, որից ապաքինվածները՝ 3278-ն էին, իսկ փաստացի բուժում էին ստանում 4772 վարակակիր։ COVID-19-ի պատճառով կյանքից հեռացել էր 113 քաղաքացի, իսկ այլ պատճառներից՝ 44-ը։

Կատարվել էր, ընդհանուր առմամբ 54931 թեստավորում։ Ամեն օր կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է։ Հայտնում ենք, որ այսօրվա տվյալների Համաձայն՝ այսօր ամբողջ աշխարհում ունենք 5 մլն 813 հազար 997 կորոնավիրուսով վարակված անձ, ապաքինվել են 2 մլն 418 հազար 865 մարդ, իսկ 360 հազար 397 քաղաքացի կյանքից հեռացել է covid-19-ի պատճառով։ Ինչպես գիտենք, դիմակ և ախտահանիչ միջոցներ անպայման պետք է ունենաք ձեր մոտ

որպեսզի հնարավորինս արագ կանխեք վիրուսի ներթափանցումը ձեր օրգանիզմ։ Քիչ առաջ էլ հրապարակվեցին այսօրվա՝ մայիսի 29-ի կորոնավիրուսյան վարակի նոր ու թարմացված տվյալները ժամը 11։00-ի դրությամբ։ ՀՀ ԱՆ հայտնում է, որ անցկացվել է ընդհանուր 56 հազար 42 թեստավորում։ Գրանցվել է 460 նոր դեպք, ընհանուր ունենք 8676 վարակակիր։ Այս վիրուսից բուժվել են 3297-ը, իսկ 5214 վարակակիր դեռ բուժվում են։ Այսօրվա տվյալների համաձայն՝ ևս 7 քաղաքացի, ընդհանուր՝ 120-ը կյանքից հեռացել են կորոնավիրուսային վարակի պատճառով, իսկ 45 -ը այլ պատճառներից ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *