ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսից մարդ չի մահանում…դոկտոր, պրոֆեսոր Անանիկյանը կորոնավիրուսի մասին

Ունեցանք բավական պարադոքսալ իրավիճակ, երբ կարանտինի պայմաններում կորոնավիրուսով վարակվածների թիվը ոչ թե պակասեց, այլ շատացավ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին

ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։ Նրա համոզմամբ` կարանտինային գործողություններն

արդյունք չտվեցին, քանի որ վարակակիրների քանակի աճից բացի քաղաքացիների մոտ հոգեկան խնդիրներ առաջացան, շատերը ժամանակավորապես կորցրեցին աշխատանքը, զրկվեցին աշխատավարձից։

«Ինչ վերաբերվում է թեստավորման՝ ես չեմ համարում, որ թեստերի թիվը կտրուկ շատացավ, քանի որ նա պետք է կտրուկ շատանա, ոչ թե դառնա օրը 1000 հետազոտություն։ Մենք պետք է առնվազն կարողանանք մոտակա 1-2 շաբաթում շատ լայնարձակ թեստավորումներ անենք։

Մենք պետք է կարողանանք գոնե մեր բնակչության 10%-ը ընդգրկել այդ թեստավորումների մեջ։ Այսինքն, թիվը պետք է գնա 150-300 հազարի մասին։ Եվ իհարկե, մենք հնարավորություն չունենք հաստատ անալիզները անենք։ Մենք պետք է անենք ռապիտ թեստեր»- ասաց պրոֆեսոր Անանիկյանը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *