Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՆ, ՇԱՂ ՄԻ ՏՈՒՐ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԴ ԽՈԶԵՐԻ ԱՌԱՋ
Սերժ Սարգսյանի իշխանությունը սուտ էր իր ողջ գոյությամբ: Կեղծ ու հակահայկական էին նաև նրա շնորհած գեներալները: Սերժական կեղծ գեներալների լավագույն ներկայացուցիչն էր Յուրի Խաչատուրով կոչված, գեներալ
գնդապետի կոչումը մինչև կյանքի վերջ վարկաբեկած մարդը: Վերջինս վերջին վախկոտի նման խուսափում է առերեսվել իր հակահայկական, ազգադավ անցյալի հետ: Այն է պատասխանել հայ ազգին թե ի՞նչու կյանքից հեռացան ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրից ավել մեր հայորդիները, թե ի՞նչու կյանքի գնով ազատագրված 800 հեկտար հայկական հողերը նվիրաբերվեցին թուրքերին:
Թե ի՞նչու, երբ հայկական զինուժը սկսեց հետ գրավել, Սերժի ու Խաչատուրովի նման մարդկանց պատճառով կորցրած դիրքերը, ինքը հակահայկական պայմանագիր կնքեց Ռուսաստանի Դաշնությունում ու դրանով իսկ ուրացավ մեր հայորդիների արյունը, զրոյացրեց 1994թ-ի հրադադարի ձեռքբերումները: Նույն վախկոտ, ողորմելի մարդը, իր ամբողջ գոյության մեջ, հայտնի է միայն, անբարոյականի
զավակների միջոցով, հայորդիների հանդեպ կեղծ ցուցմունքներ տալու եղանակով, քրեական գործեր հարուցելով ու Սերժի կոշիկները ինքնամոռաց լպստելով, դրա դիմաց որպես կարիքավոր բնակարաններ ու սոցապից օգնություն ստանալով, սա է այս մարդու ամբողջ կյանքի միակ ձեռք բերումը: Այսօր սույն ազգադավը , բացահայտել է իր ամբողջ վախկոտ բնույթը, սարսափում է ներկայանալ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով:
Սա էլ է բնական ու ես զարմանում եմ իմ ընկերոջ Անդրանիկ Քոչարյանի վրա, զարմանում եմ նրա մարդ տեսակի, մի կյանք դավաճանություն ու թուրքի ծառա տեսած հայ սպայի միամտության վրա, որը հայրենասիրություն ու բարոյականություն է սպասում վախկոտից, երկու կոպեկով գործ տվողից, ՊՆ-ից որպես կարիքավոր բնակարան ստացողից:
Այ իմ ավագ ընկեր Քոչարյան, բազմիցս քեզ ասել եմ՝ մի դատիր ազգադավերին
քո բարոյական ու սպայի պատվի մասին ունեցած չափանիշներով: Մի ակընկալիր հայրենասիրություն , երկու կոպեկով գործ տվող, հանուն մեկ շիշ կոնյակի Սերժի կոշիկները լպստող ստահակներից:
Իմ ավագ ընկեր, հասկացիր, այդ ազգադավերը ուրացան իրենց ծագումնաբանությունը այն օրը, երբ 100-ից ավել հայորդիների կյանքի հեռանալը և 800 հեկտար կյանքի գնով ազատագրված հողերի նվիրաբերությունը փորձեցին ներկայացնել որպես հաղթանակ:
Այո դա հաղթանակ էր գործակալի ու թուրքի համար, իսկ մեզ, հայերիս համար դա գոյամարտ էր, կասեմ ավելին, մեզ համար, տարիքներս առած, կյանքներիս կեսը ապրած զինվորներիս համար դա պարտություն էր, քանի որ մենք մեր երիտասարդ սերնդին չկարողացանք պաշտպանել Խաչատուրովի նման գեներալ գնդապետներից:
Խաչատուրովի տեսակի համար անբարոյականությունը, դա կյանքի կոդեքս է:
Իսկ վախկոտությունը, գործ տալը
դա գեներալ գնդապետի պաշտոնին հասնելու միակ ուղին:Անդրանիկ ջան, իմ ավագ ընկեր, եթե դու իրոք ցանկանում ես, որ գեներալ գնդապետ Խաչատուրովը գա ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով, ուրեմն բարի եղիր ապահովել համապատասխան պայմաններ դրա համար, այն է վերջինիս ապահովի պամպերսներով, դա է իմ կարծիքով միակ նախապայմանը, որ սույն վախկոտ գործ տվողը
գա Ազգային ժողով և ապահովված լինի, որ իր վախի արդյունքում առաջացած գարշահոտությունից չի խեղդվի: Հ.Գ։ Իսկ առհասարապ ես դեմ եմ, որ ապրիլյանի պատմության մեջ, անգամ դավաճանի կարգավիճակով, շոշափվի Խաչատուրովի նման գործ տվողների անունը: Գտնում եմ, որ դրանով մենք կանարգենք մեր Արցախյան հերոսամարտի բոլոր հանուն հայրենիքի կյանքը տված զինվորները
հիշատակը: Անդրանիկ ջան, Խաչատուրովը սովորական քրեական հանցագործ է ու արժանի չէ անգամ քո հարցերը լսելուն, քեզ հետ նույն դահլիճում գտնվելուն, քո հարցերին պատասխանելուն: ԵՎ նա ու իր անբարոյականի զավակ գործ տվողները ուզեն թե չուզեն մեկ է առերեսվելու են իրենց անցյալի հետ, ես դա քեզ երաշխավորում եմ: Քեզ էլ խնդրում եմ։ Շաղ մի տուր մարգարիտներդ խոզերի առաջ: