Սրա մասին շատերս չգիտեիք, որովհետև Էդմոն Մարուքյանը էս մասին իր էջում չի կիսվել. Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Ես, անշուշտ, պատրաստ եմ հավերժ կարդալ , լսել, դիտել, տարբեր լրագրողների հոդվածները և վիդեոներն էն մասին, որ ՀՀ-ում մեկ վարակակիր եղած ժամանակ վարչապետն ու ԱՆ-ն շատ, չափազանց լավատեսական պնդումներ են արել, սակայն, ընկերներ, Աստված վկա ՝

Մայիսի 29-ին դիմակ չկրող մարդուն մարտի սկզբի վարչապետի ելույթով արդարացնելը, Բիլ Գեյթսին և չիպավորմանը հավատացող մարդկանց էլ փաթաթելու մարտի սկզբի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, չգիտեմ, իրոք չգիտեմ։ Գիտեմ, տեսնում եմ, որ հստակ ֆեյքեր հստակ հրահանգեր ու

պնդումներ են անում, գիտեմ, տեսնում եմ, որ քաղաքական ուժերից մեկը հենց այս պահին, հենց հիմա ենթատեքստային մակարդակով սաբոտաժ է անում դիմակ կրելու որոշումը, գիտեմ, տեսնում եմ, որ նախորդ տարվա ուղղաթիռի թռիչքը երբ ներկայացնում են որպես «օդից վիրուս են ցրում, ժողովու՜րդ», դա տարածում են հազարավոր քաղաքացիներ։

Այժմ էս ամենը ինչի համար գրեցի։ Իսկ գրեցի էն պատճառով , որ
-Քարոզարշավը դադարեցրեք կորոնավիրուս կա։ (Քարոզարշավի ընթացքում/պատճառով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել)
– Կառանտինը հանեք կամ Վրաստանի նման օգնություն տվեք (Կոմունալ ծախսերը փոխհատուցվել են ավելի մեծ բաժնով , քան

Վրաստանում, Վրաստանում ոչ մի քաղաքացի առձեռն ոչ մի լումա չի ստացել, այնինչ ՀՀ-ում 100-հազարավոր մարդիկ օժանդակություն են ստացել, սրա մասին շատերս չգիտեիք , քանի որ Էդմոն Մարուքյանը էս մասին իր էջում չի կիսվել)
-Կառանտինը խի՞ հանեցիք, թողել եք ամեն ինչ

մարդկանց վրա, ոստիկանությունն ու՞ր ա։ Խի՞ չի աշխատում։ քաղաքացիների վրա հույս դնելու չի։
-Ո՞նց էս ուզում եք ասել, որ մարդկանց տուգանելու՞ են դիմակ չդնելու համա՞ր։ Գժվե՞լ եք։
-Մարդկանց վրա՞ եք գցում պատասխանատվությունը, նրա՞նց եք մեղադրում։
Այնինչ իրականում ոչ թե մարդկանց մեղադրում են, այլ ասում , որ այո, ԱՄԵՆՔՍ

պատասխանատվության բաժին ունենք։ Ոչ թե անձանց վրա մեղք են դնում, այլ ասում , որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մենք մեր տանը բոլորով պատասխանատվություն ենք կիսում։ Ու կիսում ենք պատասխանատվություն մեր ամենամտերիմ անձանց համար, մեր տարեցների , երեխաների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *