Բոլոր ուսանողներին ի գիտություն. Հարկավոր է նշել, որ…Աննա Կոստանյանը ահազանգում է

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.«ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Արդարադատության նախարարության Անձնական

տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․ «Ուսումնական տարվա ավարտին համատեղ Գործակալությունն ահшզшնգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ընթացքում ԲՈՒՀ-ի ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի

աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մնացած ուսանողների) մոտ հայտարարում են ուսման վարձը չտված ուսանողների անունները և ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի ու չվճարելու արդյունքում ինչ կլինի: Հարկ է նշել, որ մարդու սոցիալական վիճակի

մասին տեղեկությունն անձնական կյանքի տվյալ է, իսկ ուսանողի ու բուհի մեջ Եղած հարաբերությունները, այդ թվում վարձը վճարելու ուսանողի պարտականությունը, պայմանները ու հետևանքները տվյալ ուսանողի ու բուհի մեջ պայմանագրային մասնավոր հարաբերությունների կարգավորման դաշտում են գտնվում, ուստի նույնպես

մասնավորապես գտնվում են ուսանողի անձնական կյանքի տիրույթում: Վերոնշյալը նկատի ունենալով՝ Գործակալությունը գտնում է, որ ուսանողի սոցիալական վիճակի ու անձնական կյանքի մասին այդպիսի տեղեկությունները նման ձև հրապարակային հայտնելն առերեւույթ խնդրահարույց է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից

այնքանով, որքանով հայտնի չէ ուսման վարձը չվճարելու փաստի, դրա պայմանների և հետևանքների վերաբերյալ նման կերպ ուսանողին հայտնելու (ծանուցելու, զգուշացնելու) կանոն սահմանող իրավական հիմք: Ավելին, գտնում ենք, որ բուհի հանդեպ ուսանողի ստանձնած պարտականությունը կատարելու (ուսման վարձը մուծելու) անհրաժեշտության ու չվճարելու

հետևանքների վերաբերյալ ուսանողին զգուշացնելու նպատակին հնարավոր է հասնել ուսանողի անձնական կյանքին ավելի քիչ միջամտող միջոցներով (օրինակ, առանձին զրույցի միջոցով, անհատական ծանուցմամբ և այլն), այնինչ այդպիսի զգուշացումն բոլոր ուսանողներո առջեւ իրականացնելու և այդպիսով ուսանողի անձնական կյանքի տվյալներն այլ անձանց հայտնի դարձնելու դեպքում

առերեւույթ խախտվում է նաև անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը։ Այս կապակցությամբ կոչ ենք անում ուսումնական հաստատություններին զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները, մասնավորապես՝ անձնական կյանքի տվյալները մշակելիս, ձեռնպահ մնալ դրանց անհարկի ու

առանց իրավական հիմքի ներկայացնելուց ու առաջնորդվել անձնական տվյալների մշակման սկզբունքների միջոցով։ Ընդ որում, թեև ահազանգը ստացվել է առցանց լսարանի ներկայությամբ տվյալների հրապարակման առթիվ, բայց Գործակալության դիտողություններն ամբողջությամբ վերաբերում են անցանց դասապրոցեսում ևս այդպիսի երևույթին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *