Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջերս Համացանցում տարածված Լուսինե Բադալյանի աղմուկ հանած տեսանյութին։ «Դե զզվացրեցիք… Ֆեյք կայքերը և ֆեյքերի բանակը դարձյալ երեկվանից տարածում են 2 տարի առաջ ՋԼՄ-ում շպրտված, կոնտեքստի
մեջից կտրած վերնագրով հայտնի տեսանյութը,Ուր Լուսինե Բադալյանը տարիներ առաջ ուսանողների հետ հանդիպմանը ասում է՝ «խոնարհվում եմ թուրք ազւի առաջ, քանզի կարողանում են իրենց չեղած, չստացված պատմությունը մեծարել, զարդարել, ու սերիալներ նկարահանել»: Այդ
քանզի-ից հետոն վերնագրի մեջ չեն դրել ու մարդուն դարձրել են բոքսի համար նախատեսված տանձիկ: Հենց այն փաստը, որ երկու տարի առաջ լրատվական դաշտ շպրտված ժամկետանց նյութը կրկին շրջանառության մեջ են դրել։ 1915թ.-ին կատարվածից հայ նահատակների հիշատակի օրը կրկին մեկ անգամ
վկայում է, որ կոնկրետ արշավ է տարվում հենց այդ մարդու դեմ: Սրբությունից զուրկ մարդիկ, ինչ ասեմ, դուք նույնիսկ էս օրով չեն խորշում, չեք դադարում իրենց կեղտոտ խաղերը ու արշավները: Յուրաքանչյուր վիրավորանքի մեկնաբանություն ջնջելու եմ, այս ձև եմ որոշել պայքար մղել օնլայն
հարթակում տիրող խոսքի ամենաթողության հետ: P.S. Փակ լինկով գրառումս տարել են: Հիմա իրենց փակ էջերի մեջ հրճվում և իրենց հոգու մաղձն են թափում: Եթե ձեզ թվում է՝ չգիտենք ով եք, ուրեմն շատ եք սխալվում: Հանգիստ եղեք, անգիր գիտենք ինչ է, ով է, ում ֆեյքն է, ում սիրածն է: 🙂