Բժիշկ Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է . «Այսօր կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունն ինձ համար դարձավ նաև խիստ անձնական ։
Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի անձնավորությանը, որը շատ անգամներ կյանքի դասեր և խորհուրդներ է տվել բոլորիս, որին սիրում և հարգում էինք բոլորս ։
Ամենաթեժ կոնֆլիկտը նույնիսկ կարող էր հանգցնել վայրկյանների ընթացքում ։ Ամենադժվար պահերին արևի նման ջերմ ժպիտով կարող էր գովել և ոգևորել ։ Կորոնավիրուսյան վարակ կոչվող չարիքը գործում է
արագ և դաժան ։ Եւ նույնիսկ տարիներիս փորձը և գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պետք է դառնար վերջին զրույցը ։
Մինչև վերջին օրը բոլորս համոզված էինք, որ մեր տիկին Ռուբինան հաստատ կհաղթահարի կորոնավիրուսյան հիվանդությանը ։ Չստացվեց… Մենք Քեզ շատ–շատ կկարոտենք»: