Տարոն Չախոյանի դիպուկ արձագանքը՝ վարչապետի կորոնավիրուսով վարակվելու լուրը ծաղրողներին

Չնայած, որ այսօր կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերը այսօր բավականին նվազել էին՝ 120 նոր դեպք էր գրանցվել,

սակայն այս շաբաթ ամեն օր երկու հարյուրից ավել էին դեպքերը։ Եվ այսօր էլ տեղեկացանք, որ վարչապետի ընտանիքն է վարակվել այդ վիրուսով։ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Իրականում կորոնավիրուսից ոչ ոք հարյուր տոկոսով ապահովագրված չէ, Ու ցավոք սրտի մեզնից ցանկացածը մի օր կարող է հիվանդանալ: Սակայն պարզապես նողկալի են սոցցանցերում վիրուսով վարակված վարչապետի և նրա ընտանիքի հասցեին արված անմարդկային գրառումները:

Արեք յուրաքանչյուր գրառում, արտահայտեք ձեր մտքերը ու մտահոգությունները, դրանով իսկ ցուցադրելով ձեր մարդկային «վեհ» արժեքները, եթե Նման մարդիկ դեռ կան ձեր մեջ… Բայց ամենից առաջ ՄԱՐԴ եղեք…

Հոգ չէ, այս համավարակն էլ կանցնի, վարչապետը և նրա ընտանիքի անդամներն էլ կապաքինվեն, բայց ոմանք այդպես էլ մարդ չեն դառնա… Առողջություն բոլորին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *