Ես հասկանում եմ, թե ինչու այս մարդուն չեք սիրում եւ հարգում, որովհետև․․․ օգտատիրոջ հուզիչ գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին

Էս քաղցր օրով տրամադրությունս էլի փչացրին։

Խնդում եք հա՞։ Ձեռ եք առնում հա՞։ Եթե վարչապետս ձեր նմաններին թողեց շնչեք եւ արտաշնչեք, ուրեմն նա ոչ միայն այդ վիռուսը կհաղթահարի, այլ բոլորիդ կվերապրի, դուք ձեզ տեսեք խռոնիկ հոտած բորբոսներ։

Մեկ անգամ արդեն գրել էի, թե ինչքան նման է վարչապետս այս ծառին, որ այս քարը ճեղքեց ու անցավ, երեսուն տարվա լուծը հանեց, իր ժողովուրդին ազատեց, անհնարինը իրականություն դարձրեց։ Սակայն քարը չի հանձնվում, հույսեր է կապում, չգիտես ում հետ, երևի մարսում ապրող բնակիչների հետ։

Այ չկայացած քաղաքական հոգեկան հիվանդներ, էտ ու՞մ վրա եք խնդում ու ուրախանում։ Ախր դուք մեզանից շատ պետք է մոմ վառեք ու աղոթեք, որ այս մարդը առողջ լինի, թե չէ փոթորիկը ( ժողովուրդը ) որ եկավ, վայն եկել ձեզ տարելա։ Պատկերացրեք այս ծառը ինչով էր զբաղված, երբ որ ազատվեց լծից։

Այո, նա բուժում էր վերքերը, ամրացնում արմատները, և նոր հավաքած ուժերով սլանալու է դեպի արև, դեպի չքնաղ ապագա։ Ինչքան էլ քարը փորձի վնասել կամ խանգարել, նրա մոտ ոչինչ չի ստացվի, նա արդեն կոտրած է, նա արդեն բաժան է ու ժամանակի ընթացքում ծառի հաստ սյունը կշրջի այդ քարը։ Իսկ քարի տակ բնակվող յուրաքանչյուր օձ եւ առնետ ստիպված կլինեն լքել ծառը, արևի տակ կոչնչանան հիվանդություններն ու բորբոսը։

Նայում եմ ձեր պահելաձևին, կարդում ձեր գրառումները և ամեն անգամ հասկանում, թե ինչու չունենք ծովից ծով Հայաստան։ Հասկանում եմ որ բորբոսի նման ապրել եք ու ամեն ինչին դիմացել, սակայն ոչ մի օգտակար բան չեք արել հայ ժողովուրդի և հայրենիքի համար։ Ձեր գենը տարօրինակ է ու շատ վտանգավոր։

Ես հասկանում եմ թե ինչու այս մարդուն չեք սիրում եւ հարգում, քանի որ նրա կողքին կանգնած շատ պարզ է երևում թե ինչքան կեղտ եք, ինչքան անմակարդակ եք, ինչքան անգրագետ եւ տգետ եք, ինչքան այլասերված եք, ինչքան անինքնասեր ու ինքնասիրահարված եք, ինչքան անհայրենիք եւ դավաճան եք, ինչքան անմարդկային ու դահիճ….. Շատերիդ մոտ մարմնի մեկ կամ երկու հատված է գործում, սակայն ոչ ուղեղն ու սիրտը։

Ասում եք սև ու սպիտակ անող վարչապետ է, իսկ ես ասում եմ սպիտակ վարչապետիս կողքին միշտ էլ սև եք լինելու։ Իմ շատ սիրելի վարչապետ, մեր շատ շատ սիրելի վարչապետ, սա աննախադեպ բան է, ամբողջ ազգը այսօր տխրեց, քանի որ շատ է սիրում ու հարգում, քանի որ շատ մեծ հույսեր է կապում և հավատում, քանի որ վստահում է և սատարում։ Առողջ եղեք Նիկոլ Փաշինյան ջան, Ձեր ընդտանիքն ու ժողովուրդը նմանապես։ Ձեր հետ ենք, Ձեր թիկունքին կանգնած օր ու գիշեր։ ՄԵՐԻ ՏՈՄՈՅԱՆ #առողջ_վարչապետ
#առողջ_ազգ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *