Խոսիր, որպեսզի ոչ մեկը հանկարծ չմոռանա, թե ինչ մակաբույծներ էիք այս երկրի օրգանիզմում

4rd.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը անգամ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը չի կարողացել զսպել սեփական մաղձը ու «շնորհավորել» է վարչապետին:

Ներկայացնենք մի քանի «բարեմաղթանքներ» Էլեկտրիկ-Երևանի հերոսի կատարմամբ. «Վստահ եմ, որ դու էլ շատերիս նման երիտասարդ տարիներին կարծում էիր, որ «45-ը արդեն եքյա տարիքա, համարյա բիձու»։ Հիմա ինքդ ես 45 դարձել, իսկ երկու ամսից էլ՝ ես։

Ուստի որպես տարեկից «բիձաներ» ազնիվ խոսենք իրար հետ։ Այսօր մի լավ քեֆ էլ անել չես կարող, քանզի վախենալու ես սովից եւ վիրուսից ճկռված ժողովրդի աչքերին արտահոսելու ենթակա գինարբուքային կադրերից։ Եվ հետո, ի՞նչ քեֆ, երբ առավոտյան կիմանանք քո ապիկար, հանցավոր և անլուրջ ղեկավարման պատճառով երկրում մոլեգնող վարակի հարյուրավոր նոր դեպքերի ու (լեզուս պապաձվի) նոր կորուստների մասին։

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ»: «ՉԻ». Աշոտյանի պարագայում հայտնի ճշմարտությունը երիցս ճիշտ է՝ տարիքը իմաստություն չի ենթադրում: Անգամ եթե Աշոտյանը դառնա իննսուն տարեկան, մնալու է նույն փոքրոգի, կերակրատաշտից զրկված, աշխարհից նեղացած, ընկերների փոխարեն հանցակիցներ ունեցող ծերունին:

Եվ դա նրա սեփական ընտրությունն է: Այստեղ դժվար է անգամ Սերժ Սարգսյանին մեղադրելը, քանի որ հեղափոխությունը նրան շանս տվեց փրկվել թրաֆիքինգի ճիրաններից, որից նա չօգտվեց: Քեֆերի մասին: Մի լավ քեֆ արեցիք 2017 թվականի ապրիլի երկուսին, երբ հաղթանակ տարաք հայ ժողովրդի նկատմամբ: Եվ անգամ հրավառություն կազմակերպեցիք՝ մոռանալով, որ այդ օրը լրանում է 120 հայորդիների կորստի տարելիցը:

120 հայորդիներ, որոնք կյանքից զրկվեցին, քանի որ ապիկար իշխանություն էիք և որովհետև բանակը սպառազինելու փոխարեն անմնացորդ թալանել էիք, այդ թվում՝ բանակի սնունդը: Լեզուդ պապանձվելու մասին: Այ, այդ մի բանը թող երբեք չլինի: Դու պետք ես հանրությանը: Քո խոսքն անմիջապես հիշեցնում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և խոհարար-բլոգերին: Քո խոսքով հասարակությունը չի դադարում մոռանալ, թե ում է մերժել

ովքեր էին Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի կազմակերպիչները, ովքեր էին ընտրակեղծարարները ու մարդկանց ունեցվածք խլողները: Քո լեզվով ճամարտակիր եւ շարունակիր թույն թափել, որ հանկարծ չմոռանանք, թե ինչպես էր հասարակության երեսուն տոկոս ծայրահեղ աղքատություն ունեցող երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոններ տանուլ տալիս: Դու պետք է խոսես, որ ոչ ոք չմոռանա, թե ինչ մակաբույծներ էիք այս երկրի օրգանիզմում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *