Ռուսական «Էքսպրես գազետա» թերթը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ խոսելով նրանց անձնական կյանքի վերաբերյալ և այն համեմելով քաղաքական պայքարի դրվագներով:
Համալսարան, ծանոթություն, սեր առաջին հայացքից «Մեր ծանոթության և սիրո պատմությունը շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար պատմեմ: Մենք ծանոթացել ենք ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել այդ համալսարան»:
Այդ ընթացքում. Նիկոլի կին Աննան ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժին ընդունվել է 1991թ.: Այդ ժամանակ Հայաստանը, որ մի ժամում ազատ էր դարձել, հազիվ թե ինչ-որ բան կարողանար տալ տասնյոթամյա ռոմանտիկին: Նիկոլի հայրենի քաղաքում՝ Իջևանում, փակվել էին բոլոր ձեռնարկությունները՝ մեխանիկական, գորգագործական, բենտոնիտի կոմբինատները: Բնակարաններում էլեկտրականություն և ջեռուցում չկար, բնակիչները երկրից դուրս էին գալիս՝ ով որտեղ կարողանում էր՝ աշխատանք ու պաշտպանություն գտնելու նպատակով:
Սակայն Նիկոլը գնաց սովորելու Երևանում, որ դառնա լրագրող և դիմակայի իշխանություններին, որոնք իրենց քաղաքացիներին գցել էին սովի, աղքատության ու չքավորության մեջ: Աննայի հետ ծանոթանալու ժամանակ՝ 1995թ., Նիկոլն արդեն կայացած լրագրող էր: Նա, դեռ երկրորդ-երրորդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականների հետ, իսկ հինգերորդ կուրսում արդեն Երևանի լրագրության ֆակուլտետի ճանաչված առաջատար էր: Զարմանալի չէ, որ նույն՝ 1995թ. նրան հեռացրին բուհից քաղաքական հայացքների պատճառով: «Երբ առաջին անգամ մտա լսարան, միանգամից լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին խոսում էին բոլորը՝ դասախոսները, դեկանը, ուսանողները:
Նրանով հիանում էին, նրան օրինակ բերում, նրա աշխատանքի վրա հղում էին կատարում: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր. լսում էի ես՝ անգամ հերոսի հետ դեռ չծանոթացած: Իսկ հետո ես առաջին կուրսում կարևոր առաջադրանք ստացա՝ հոդված գրել թերթում: Այո, հենց այն թերթում, որտեղ աշխատում էր Նիկոլը: Ես գրեցի այն ու բերեցի խմբագրություն: Այնտեղ էլ ծանոթացանք՝ աշխատավայրում: Նիկոլն ինձ սիրահարվեց, իսկ ես՝ նրան… ավելի ուշ»: Ընտանեկան կյանքը քաղաքական կռիվների ընթացքում «Ինչ վերաբերում է ամուսնուս քաղաքական հայացքներին, ես միշտ գիտեի, որ նա լինելու է քաղաքականության մեջ: Պատրաստ էի նրա հետ անցնել բոլոր դժվարությունների միջով:
Դրանք ծանր ժամանակներ էին: Չեմ սիրում հիշել անցյալը, պատմել դրա վերաբերյալ: Մորական գծով իմ ընտանիքը շատ վիշտ է կրել, երբ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Վանից և Էրզրումից տեղափոխվել է Հայաստան: Իսկ հորական կողմից Հայրենական մեծ պատերազմը խլել է պապիս կյանքը, իսկ հորս որբ է թողել. ռազմաճակատ գնալիս պապս հորս՝ իմ ապագա հորը, հանձնել է մանկատուն, որովհետև նրա կինը կյանքից հեռացել էր, իսկ հինգ տարեկան երեխային խնամող չկար»:
Այդ ընթացքում Ապագա կնոջ հետ ծանոթությունից և՛ առաջ, և՛ հետո Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական լրագրող ակտիվ համագործակցում էր Հայաստանի ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ: Ամուսնանալով Աննա Հակոբյանի հետ՝ Նիկոլը պարզապես բարձրացրեց իր պայքարի աստիճանը: 90-ականների վերջին նա հայտնի դարձավ՝ որպես ամենաանսանձ համարձակ մարդն իր մասնագիտության ոլորտում:
Փաշինյանը չէր վախենում տալ Ազգային ժողովի քրեական պատգամավորների անուններ, ինչի համար նրան բազմիցս դատարան են կանչել՝ զրպարտության մեղադրանքով: 1988թ. Փաշինյանը հիմնեց «Օրագիր» թերթը և դրանում զբաղեցրեց գլխավոր խմբագրի պաշտոնը: Հենց այդ ժամանակ էլ ընտանիքում ծնվեց 1-ին երեխան՝ Մարիամը: Մեկ տարվա աշխատանքից հետո Փաշինյանի թերթը փակեցին, սակայն դրան փոխարինեց նորը՝ «Հայկական ժամանակը»: Ամուսիններն աշխատում էին միասին. Նիկոլը որպես գլխավոր խմբագիր, Աննան՝ լրագրող:
Դստեր ծննդից մեկ տարի անց՝ 2000թ. ընտանիքում ծնվեց որդին՝ Աշոտը: «Հայկական ժամանակը» դարձավ երկրի գլխավոր ընդդիմադիր թերթը: Եվ դա չէր կարող չանդրադառնալ Նիկոլի և Աննայի կյանքի վրա: Երբ ավագ երեխաները հինգ և չորս տարեկան էին, 2004թ. նոյեմբերի 22-ին նրանց հոր վրա սպш նության փորձ իրականացվեց. անհայտ անձիք (որոնք այդպես էլ անհայտ մնացին) խմբագրության շենքի առաջ պшյթեցրին Փաշինյանի ավտոմեքենան:
Կարելի է միայն ենթադրել, որքան դա ցնցեց Աննային: Սակայն նա չդադարեց աջակցել ամուսնուն: Դրանք ընտանիքի համար դժվար ժամանակներ էին. Փաշինյանի դեմ բազմաթիվ դատավարություններից մեկի ժամանակ նա տուգանվեց 25 հազար դոլարով: Հազիվ թե ինչ-որ մեկը երկրում այդ ժամանակ այդքան գումար ունենար, իսկ Փաշինյանը դա հաստատ չուներ: Հետևաբար` տուգանքը նա չվճարեց: Դատական կատարածուների առաջ լրագրողի բնակարանի դուռը չէր բացվում, իսկ Նիկոլը միայն ծիծաղում էր: 2008թ. Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և ոստիկանությունը փորձեց նրան ձերբակալել, իսկ նա թաքնվում էր: Մեկ տարի և չորս ամիս Աննայի ամուսինն անցկացրեց ընդհատակում:
Այդ ընթացքում ծնվեց նրանց դուստրը, և աշխատելով «Հայկական ժամանակում»՝ Աննան արդեն խնամում էր երեք երեխաների: 2009թ. Նիկոլը կամավոր հանձնեց իշխանություններին: Նա դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Բայց Փաշինյանը բանտում անցկացրեց ավելի քիչ ժամանակ. արդեն 2011թ. մայիսին նա ազատ արձակվեց համաներմամբ՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Փաշինյանների ընտանիքի ամենակրտսեր դուստրը ծնվեց չորս տարի անց: Նրա հայրն այդ ժամանակ դարձավ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և համակարգի դեմ պայքարում էր խորհրդարանի ամբիոնից: «Ես գնահատում եմ իմ ամուսնուն առաջին հերթին նրա մտավոր կարողությունների համար:
Բայց ոչ պակաս՝ բարության և ազնվության համար: Դա հենց այն էր, ինչ գրավեց ինձ հանդիպման հենց սկզբից ու նախկինի պես շատ թանկ է: Երեխաների դաստիարակության հարցում մեզ համար գլխավորը ազգային ինքնության պահպանումն է, կարևոր է ավանդույթների պահպանումը: Ես կարծում եմ, որ առաջին հերթին մենք երեխաներին պատկերացում ենք տալիս ազատության մասին, նրանց հետ վարվում ենք որպես անհատների: Կարևոր է, որ նրանք լինեն ազնիվ, բարի, իսկ մնացածը տեխնիկայի հարց է:
Իմ մերձավորներն ինձ հարցնում են՝ ինչպես եմ գլուխ հանում բոլոր գործերից: Ես նրանց պատասխանում եմ, որ լինել գլխավոր խմբագիր թերթում, որը լույս է տեսնում ամեն օր, և աշխատել այնտեղ, շատ բարդ է: Նախկինում ես տասներկու ժամ աշխատում էի թերթում և դա համատեղում էի ընտանիքի հետ: Հիմա ես այդպես չեմ աշխատում. թերթն այլևս ընդդիմադիր չէ: Այս պահին ես որոշումներ եմ կայացնում թերթի քաղաքականության փոփոխության մասին, խմբագրությունում անցկացնում եմ մի քանի ժամ»:
Առաջին տիկնոջ պարտականությունները «Հայտնի դառնալը տեղի է ունեցել աստիճանաբար՝ հեղափոխության ընթացքում. մարդիկ ինձ ճանաչում էին փողոցում, ողջունում էին, հաճելի խոսքեր էին ասում, և մինչ օրս այդպես է: Մեզ շատ հաճելի է, իսկ այդ սերը պատասխանատվություն է պահանջում, եւ նաև փոխադարձ է: Ամուսնուս՝ վարչապետ ընտրվելուց հետո, ընդհանուր առմամբ մեր ընտանիքում կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել:
Փոխվել է բնակության վայրը, տեղաշարժի ազատությունը, ի հայտ է եկել անվտանգության ծառայություն: Այդ ընթացքում Ընդդիմադիր լրագրողը դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պայքարի գագաթնակետը 2018թ. գարունն էր: 2018թ. մարտի 31-ին Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» քայլերթը, որի խնդիրն էր թույլ չտալ նախագահ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, որի ձեռքում, ըստ նոր Սահմանադրության, կենտրոնացած է երկրում իրական իշխանությունը: