Աբու Միշիկի Ալ Վատիկանցու արկածները. Երիտասարդը Բացահայտում է Միշիկի և իր աներ հայրիկի կեղտոտ խաղերը

Հովսեփ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Աբու Միշիկ Ալ Վատիկանցու արկածները…. Երեկ անրադարձել էի Մինասյան Միքայելի կողմից ОСА АКМ տեսակի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ չակերտավոր բացահայտումներին, որից հետո այդ

համակարգերի ու դրանց ձեռքբերման մասին նոր փաստեր բացահայտվեցին, ուստի ուզում եմ կրկին անդրադառնալ այս թեմային: Պարզվում է նախկին իշխանությունները ի դեմս Սերժ Սարգսյանի նույնպես ուզել են ձեռք բերել ОСА АК տեսակի ՀՕՊ համակարգեր ու դրա համար հատկացրել են 30 միլիոն դոլլար, բայց գործարքը ձախողվել է:

Արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ Կառավարությունը ավելի պակաս գումարով 27 միլիոն ԱՄՆ դոլար կարողացել է ձեռք բերել տասնհինգ հատով ավելի քան եղել է նախատեսված գնել նախկինում ու առավել արդիական ОСА АКМ տեսակի ՀՕՊ համակարգեր:

Միքայել Մինասյանի կողմից «բարոյապես հնացած» որակված ОСА АКМ ՀՕՊ համակարգով մի քանի օր առաջ հայկական բանակը խnցել է Իսրայելական արտադրության նորագույն Orbiter-3 տեսակի անօդաչու թռչող սարքը: Հարգելի փեսա այո ինչպես նշում ես ՀՀ ունի այկպիսի ավելի արդիական «Тор-М2К» 5 ՀՕՊ համակարգեր, որոնք նույնպես ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին:

բայց արդիական Тор-М2К համակարգերի գինը բազմակի անգամ ավելի թանկ լինելով ОСА АКМ համակարգերից մեր երկրին հնարավորություն չի տալիս գնել դրանք մեծ քանակություններով: Իսկ թե ինչու մեր երկիրը չունի այդ միջոցները, որ գնի արդիական համակարգերը ավելի լավ կիմանաք դուք ու ձեր աները ում իշխանության

տաս տարիների ընթացքում թալանել եք երկիրը, իսկ գողացված գումարները խաղացել կազինոներում ու տարել պահել օֆշորներում: Վերադարձրեք ձեր կողմից գողացած միլիարդավոր դոլարները որ երկիրը կարողանա ձեր ասած «բարոյապես մաշված» ОСА АКМ-ների տեղը ձեռք բերել յուղը վրան ТОР М2 ներ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *