Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով խոսել է վարչապետի կոշտ հայտարարություններին և սահմանափակումների խստացումների մասին։
Ըստ բժշկի՝ վարչապետի հայտարարությունները անհիմն են․ մենք ամեն օր ունենում ենք կորուստներ, բայց այդ կորուստները 80 անց մարդկանց մոտ են և այն մարդկանց, ովքեր ունեն ուղեկցող այլ հիվանդություններ։
Բժիշկը կոշտ արձագանքեց նաև այն հայտարարությանը, որ Արսեն Թորոսյանը նշել էր, թե տեղ չունենք այլևս կորոնավիրուսով վարակված մարդկանց հիվանդանոցում հատկացնելու համար։ Բժիշկը ասաց, թե տեղ չունեք, ձեր կաբինետները տեղ սարքեք, լիքը տեղ կա, ոչ մեկը թող այդպես չասի։
Նա նշեց, որ բազմիցս է ասել, որ կորոնավիրուսը հարյուրից մեկ հոգու կյանք է խլում, իսկ օրինակ քաղցկեղի դեպքում հարյուր մարդուց 80-ը դատապարտված են կորստի։
Իսկ ինչու այդ ժամանակ ոչինչ չեն ձեռնարկում։ Նա առաջարկեց, որ հեռավորություն պահեն ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող մարդկանցից։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝