Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ կառույցը բացահայտել է Շենգավթի վարչական շրջանում հունիսի մեկին կատարված մանկական միջոցառման կազմակերպիչներին: կազմակերպիչները ենքի բնակիչները, որոնք Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ
կազմակերպել են միջոցառում: Դրան մասնակցել է հիսունից ավելի քաղաքագի, խախտելով պարետատան կանոնները: Կազմակերպիչներին բացահայտելու հանձնարարություն ԱԱԾ-ին տվել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա հետաքրքիր
հանձնարարություն էր, նկատի ունենալով այն, որ հարցը կարծես թե չուներ այն կալիբրը, որ դրանով զբաղվեր ԱԱԾ-ն։ Կամ, վարչապետն ուներ քողարկված, սակայն ռիսկի կամ վտանգի ավելի մեծ կալիբրի վերաբերյալ կասկած, որ բացահայտումը
հանձնարարել էր ԱԱԾ-ին: Փաստորեն պարզ է դառնում, որ ընդամենը կազմակերպել են բնակիչները, այսինքն՝ ծնողները, տատիկները կամ պապիկները: Բնականաբար, արտակարգ դրության, համաճարակի դեմ պայքարի ռեժիմի խախտում
պիտի արժանանա համարժեք գնահատման ու պատասխանատվության: սակայն այստեղ կա թերեւս մեկ այլ խախտում էլ, կամ նախանշան: Արդյո՞ք ԱԱԾ ֆունկցիոնալ նշանակության խախտում չէ, երբ կառույցը դրդված է զբաղվել բակային
միջոցառումների կազմակերպիչներ բացահայտելով: Եթե կա ազատ ժամանակ ու ռեսուրս, ինչու ոչ: Առավել եւս, որ ոստիկանությունը միգուցե գերզբաղված է, գերծանրաբեռնված է դիմակ կրելու ու ուրիշ անվտանգային քայլերի վերահսկմամբ: Արտակարգ դրությունը միգուցե տալիս է արտակարգ որոշումների հարկ, եւ թերեւս պիտի
ենթադրել, որ գործ ունենք այդ իրողության հետ: Հակառակ դեպքում, Հայաստանի ԱԱԾ-ն շատ անելիք ունի, Հայաստանն ունի շատ ներքին և արտաքին լուրջ՝ ԱԱԾ կառույցը բակային միջոցառումների կազմակերպիչների բացահայտման գործին լծելու համար:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.