Շատերի սրտով չի լինելու այն, ինչ պետք է ասեմ, բայց…Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եկեք իրականության հետ հաշվի նստենք…Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, չենք սիրում օրենքին ենթարկվել և հետևել…

Հասարակ օրինակ բերեմ․ ճանապարհներին արագաչափերի մոտ դանդաղեցնում ենք ավտոմեքենայի ընթացքը չտուգանվելու համար, իսկ արագաչափն անցնելուց անց՝ գրեթե բոլորը նորից արագացնում են ընթացքը, սակայն չէ որ ամբողջ ճանապարհահատվածի համար էր նախատեսված այդչափ արագությունը:

Նույն բանն է այսօր տեղի ունենում ամբողջ հանրապետությունում: Մոտ 100-150 մետրից նկատելով ոստիկններին՝ վարորդներն ու վերջիններիս ուղևորներն արագ դնում են բժշկական դիմակները, ոստկաններին անցնելուց այնուհետև նորից հանում են…

Այսինքն քաղաքացիների մեծամասնությունն այդ ամենն անում է միայն չտուգանվելու, այլ ոչ թէ՝ չվարակվելու և չվարակելու համար… Ձև , որտեղ չկա բովանդակություն, ցավալի է , սակայն արդեն ասեցի՝ եկեք հաշվի նստենք իրականության հետ։

Անգամ վարչապետը րոպեներ առաջ կիսվել է լուսանկարներով և տեսանյութերով, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիները խախտում համավարակով պայմանավորված արտակարգ դրության կանոնները:Եվ այս ամեն ինչի ֆոնին ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ օրեցօր աճող վարակվածների թիվը:

Փորձը ցույց տվեց, որ շատերի քաղաքացիական գիտակցությունը չի հերիքում նույնիսկ տարական սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, իսկ ոմանք նույնիսկ մինչ այսօր չեն հավատում վիրուսի գոյությանը, ու այս ամենին համատեղ օրեցօր ավելի մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվում… Այն, ինչ պիտի ասեմ, շատերի սրտով չի լինելու, բայց… Շատերի համար կարող է բիրտ և ագրեսիվ հնչել միտքս, սակայն կարծում եմ, որ պիտի գնալ խիստ սահմանափակումների…

Պետք է գոնե 1 ամսով գնալ խիստ սահմանափակումների, հարկ եղած դեպքում՝ փորձելով հոգալ քաղաքացիների ֆինանսական հոգսերը։ Նույնիսկ պետական պարտքը ավելացնելու գնով պիտո գնալ այդ սահմանափակումներին և փորձել հնարավորինս մաքրել հանրապետությունը վիրուսից…

Հասկանոմ եմ, որ տնտեսության մեջ մեծ խնդիրներ կունենանք, Սակայն մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից… իսկ այս տեմպերով շարունակելու պարագայում, մենք շատ ավելի մեծ խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Առողջություն բոլորին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *