Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 3-ի կորոնավիրուսի տվյալների համաձայն՝ նոր դեպքերը՝ 515-ն էին, ապաքինվել էին 3454 մարդ, իսկ 6841-ը բուժվում էին դեռ։ Կատարվել էր 62650 թեստավորում։ Կորոնավիրուսյան վարակից կյանքից հեռացել էր 170 քաղաքացի։ Ընդհանուր հաստատված դեպքերը՝ 10524-ն էին։
Եւ այսպես, այսօրվա տվյալների համաձայն՝ ունենք 697 նոր դեպք. Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-նշեց նա:
«Այսօր պետությունում կա շուրջ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են ու նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանքո են դառնում վիրուսի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, աշխատավայրում են սրճարանում են, փողոցում են քայլում: Որ վիրուսո տարածումը չկատարվի, պիտի բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս հանդեպ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պիտի վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,-նշեց վարչապետը: