Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գիտեմ, Տեր-Պետրոսյանը ոմանց աչքի լույսը չի, սակայն այսօր մի պարզ ճշմարտություն է ասել… a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ընթացքում ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի
Էլի եմ կրկնում, Տեր-Պետրոսյանի համակիրն ու երկրպագուն չեմ, սակայն կան բաներ, որոնց հետ չեմ կարող չհամաձայնել…
2016-ին էլ էինք պատերազմում, ու այդ պատերազմի ժամանակ անկախ նրանից թե ով էր Սերժը, ինչ էր արել ու դեռ ինչեր էր անելու, չգտնվեց մի ընդինադիր, ով այդ օրերին պահանջում էր Սերժի հրաժարականը…
Իսկ նույն Սերժի հրաժարականը պահանջող Փաշինյան Նիկոլը գնաց Արցախ՝ փորձելով սատար կանգնել պետությանը եւ զինվորին… Իսկ համավարակի դեմ պայքարի այս օրերին իրար հերթ չտալով ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը… Չնայած էլի եմ ասում…
Մեքենայի կողքով վազող շներն էլ անընդհատ հաչում են, սակայն այդ չի նշանակում, որ մեքենան կանգնելու է կամ մեքենան կանգնելու դեպքում նստելու են ղեկին եւ քշեն…