Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ երեկվա կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիրը գերազանցում էր մնացած օրերին՝ ունեինք 697 նոր դեպք։ Այդ մասին հայտնել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը
իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ Հանրության մեջ ու Համացանցում վերջին ժամանակներս տարածվում են որոշ դեղորшյքներ, որոնք, տարածողների Կարծիքով, կանխարգելում կամ բուժում են կորոնավիրուսային վարակները: Երեկ՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով տվյալ հարցին՝ Հայաստանի Հանրապետության
առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը ընդգծեց. «Այսօր հիվանդների կողմից սեփական նախաձեռնությամբ դեղատներից գնվում ու կիրառվում են որոշակի դեղnրшյքներ: Կորոնավիրուսային հիվանդությունները որևիցէ դեղnրшյքով հնարավոր չէ Կանխարգելել, պաշտոնապես տեղեկացնում եմ: Առհասարակ,
վիրուսային վարակները հնարավոր է կանխարգելել միմիայն պատվաստումով, որը ներկա պահին, ցավոք, չկա: Երբեմն անախտանիշ հիվանդները միջազգային մամուլից վերցված դեղnրшյքները ուղղակի գնում են ու սկսում օգտագործել, ես կոչ եմ անում ինքնաբուժությամբ չզբաղվել ու տուրք տալ լոկ բժիշկների խորհուրդներին»: