Այո… Հայաստանը պատերազմում է… պատերազմում է կորոնավիրուս կոչվող համավարակի դեմ, բայց․․․Տարոն Չախոյանի ուշագրավ անդրադարձը

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այո… Հայաստանը պատերազմում է… պատերազմում է կորոնավիրուս կոչվող համավարակի դեմ… Իշխանությունը փորձում է իր ուժերի ու պատկերացրածի ներածին չափով պայքարել այս պատերազմում՝ տալով հնարավորինս քիչ կորուստներ, իսկ կորուստներ բնականաբար լինելու են…’

Բայց ինձ համար ոչ մի կերպ հասկանալի եւ ընդունելի չեն կլիմաքս ապրող այն քաղաքական մակաբույծները, ովքեր այս պատերազմական իրավիճակում կառավարությանը իրենց օգնությունն առաջարկելու փոխարեն միաբերան պահանջում են վարչապետի հրաժարականը…

Պարզ է չէ՞ այս մարդկանց նպատակը, պարզ է չէ՞ վերջններիս արժեհամակարգը… իշխանություն ու միայն իշխանություն, ահա թե ինչի են ձգտում վերջիններս։ Օրինակի համար ինձ ցույց տվեք վարչապետի հրաժարականը պահանջող մի քաղաքական ուժի, որը կորոնավիրուսի դեմ այս պատերազմում իր լուծումներն է առաջարկել կառավարությանը… չկա … գոնե ձևի համար կոչով հանդես չեն եկել, թե սիրելի հայրենակիցներ, անպայման դիմակ կրեք, դա հնարավորինս թույլ կտա կանխարգելել վիուսի տարածումը …
բոլորը միաբերան միայն վարչապետի հրաժարականն են պահանջում…

Իրավիճակը փորձեմ նկարագրել կենցաղային օրինակով… Պետությունը մեր տունն է, մենք բոլորս մի ընտանիք ենք, եւ հանկարծ մի օր մեր տունը հրդեհ է բռնկվում… Ու կառավարությունը վարչապետի գլխավորությամբ փորձում է մարել այդ հդեհը, դույլերով ջուր են կրում եւ լցնում կրակի վրա, որ մարի… Ընտանիքի մյուս անդամները՝ հանձինս քաղաքական կլիմաքս ապրող մակաբույծների, վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին օգնելու ու կրակի տարածումը կանխարգելեու փոխարեն,

կանգնել են եւ միաբերան պահանջում են, որ վերջիններս հեռանան… Իսկ կառավարության անդամները շարունակում են կրակից ու ծխից սևացած դեմքերով ջուր կրել՝ փորձելով մարել այդ կրակը… Ահա սա է այն պատկերը, որն իրականում այսօր կա Հայաստանի քաղաքական դաշտում… Այո, պետությունը մեր բոլորիս տունն է, կրակն էլ կորոնավիրուսը… մի օր էդ կրակը կմարենք, այրված

պատերն էլ կվերականգնենք, սակայն այրված աղբի հետ կրակ մարող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական մակաբույծներին կուղարկենք քաղաքական աղբաման, որտեղից այլևս հետ դարձի ճանապարհ չի լինի… Ձեզ հետ, թե առանց Ձեզ, էս պատերազմը հաղթելու ենք… Ինքներդ որոշեք, թե պատերազմը հաղթելուց հետո որտեղ եք հայտնվելու՝ հաղթած ժողովրդի կողքի՞ն, թե՞ քաղաքական աղբամանում… Առողջ եղեք, սա էլ կանցնի… Ու կեցցե այն Հայաստանը, որ միասին ենք կերտելու…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *