100 Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանության ոչ միայն 97, այլև 100 տոկոսը ենթակա է փոփոխության։
Իշխանական կազմում աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ։ Այս հայտարարությունը համացանցում քննարկման լայն թեմա դարձավ, որին անդրադարձան բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ։
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ գրառում է կատարել․ Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության եւ պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ տնտեսական մրցակցությունը, հավասար հնարավարությունների իրացումը։
Օլիգարխիան հակապետական, հակահասարկական սուբստանցիա է։ Օլիգարխիան պետության կենսագործունեությունը քայքայող համակարգաստեղծ քաղցկեղ է, որը ենթակա է հիմնահատակ ոչնչացման։ Թող որևէ մեկը չկասկածի՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության համար մղվող
պայքարի հերթական ալիքի թիրախը օլիգարխիան է՝ հայրենիքը անասնաբար խժռող և լափող։ Թող որևէ մեկը փորձի խուսափել ժողովրդի ցասումից։ Ու թող որևէ մեկը փորձի ոտնձգել պետության դեմ․․․ Արման Բաբաջանյան