Սեյրան Սարոյանը կասեր’ այ Գագիկ Նիկալայիչ ջան, հո դու էլ միամիտ չե՞ս․․․Ստյոպա Սաֆարյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Սեյրան Սարոյանը կասեր’ այ Գագիկ Նիկալայիչ ջան, հո դու էլ միամիտ չես? Վանեցյանը ենթադրենք անփորձ էր, կուտ գնաց, բա դու էլ հո հարվրդների վերաբերյալ իմացող, քեմբրիջների լորդերին ու լորդուհիներին անձամբ ճանաչող,

քեզ ինչ պատահեց, որ չհասկացար, որ այս կառավարությանը ոչ թե դու ես ժամանակ տվել, որ սվիստոկը փչես, թե լրացել է, այլ ժողովրղի ութսուն տոկոսը, էն էլ’ հինգ տարով, էն էլ Հայաստանի ամենաազատ ընտրություններում..

Մի բան դրուստ ես ասում, որ իշխանության մեջ ու տարբեր օղակներում քարը քարին չդրած մարդիկ կան մնացած եւ պրոֆեսիոնալիզմ է պետք, մարդիկ ու ուժեր են պետք, որ ոլորտ չեն տապալել, սակայն այդքանն ասելուց հետո անհասկանալի է,

թե կոալիցիոն համատապալող ԲՀԿ-ն ինչի պետք է դրա մասին խոսեր… Վանեցյանին ասեք շուտ արա հարցազրույց տուր ու ասա, որ առաջինն ինքն ա ասել «յա պեռվա»: Հո քաղաքական գործընթաց չի, բրազիլական կառնավալըը դեմը ղալաթ է արել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *