«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանի հիասքանչ խոսքը ներկայիս իշխանության մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Պարզ լիճ տանող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է.

հայտնում է նախարար Պապիկյանը: Ձեզանից շատերի աչքին այս նորությունը գուցե աննշան, անկարևոր մի բան թվա` ի համեմատ տարբեր եթերներից եւ կայքերից այդքան թմբկահարվող «երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների» ու «իշխանության ճակատագրական բացթողումների», սակայն ինձ համար սա ցուցիչ է:

Ցուցիչ է նրա, որ արդեն երրորդ տարին է` Հայաստանի բյուջեն ագահաբար չի յուրացվում եւ վերածվում մասնավոր ծաղկող բիզնեսների, շքեղ առանձնատների եւ մեքենաների, այլ ուղղվում է երկրի կառուցմանը:

Ցուցիչ է նրա, որ էս մարդիկ հայտնվելով իշխանության մեջ` չեն սկսել ավելի քիչ սիրել իրենց երկիրը եւ ավելի շատ` փողը: Ցուցիչ է նրա, թե ինչե՜ր կարող էինք արած լինել բաց թողնված տասնամյակների ընթացքում, եթե պետության ղեկը զավթված չլիներ ազգի ամենաստոր ներկայացուցիչների կողմից:

Ցուցիչ է նրա, թե դեռ ինչե՜ր կկառուցվեն եւ կվերանորոգվեն, եթե մենք տարբեր ազդեցությունների տակ ընկնելով չդադարենք հավատալ հեղափոխությանն ու շարունակենք սատար կանգնել մեր միջից (եթե կուզեք` ծոցից) դուրս եկած, մեր կողքին, մեզ նման ապրող այս մարդկանց փոքր

խմբին, որը գուցե մեր երազածը չի իր պրոֆեսիոնալիզմով, լրջությամբ, համակարգվածությամբ, հազար ու մի այլ հատկանիշներով, սակայն մի կարևոր, շատ կարևոր առավելություն ունի` ազնիվ է, չկոռումպացված, նվիրված: Ցավոք, «երկու երնեկ մի տեղ չի լինում» ասացվածքը ծնունդ է առել հայ ժողովրդի մեջ,

և ցավոք, հակառակն ապացուցել դեռևս չի ստացվում: Հուսանք` մի օր դա էլ կտեսնենք: Եթե ոչ մենք, ապա մեր սերունդները: Իսկ մինչ այդ` ես մեր այս «մի երնեկ»-ի կողքին եմ, թեկուզ երբ ինչ-որ առիթով զայրացած եմ կամ քննադատում եմ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *