20 տարի տեսել ենք պալատական խարդավանքներ, վախ ու քծնանք…«բոչկա» գլորել․․․ Լյովա Եղիազրյանի կոշտ անդրադարձը

Քսան տարի տեսել ենք պալատական խարդավանքներ, վախ ու քծնանք… «գործ տալ», շեֆի ականջին փսփսալ… Լյովա Եղիազրյանի կոշտ գրառումը

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Քոչարյանասերժական ռեժիմի բուրգի էական սկզբունքներից է եղել «գործ տալը», մեկը մյուսի վրա «բոչկա» գլորելը, անանուն նամակ գրելը, շեֆի ականջին փսփսալը և այլն:

Վախկոտությունից մինչև շողոքորթություն կես քայլ է, շողոքորթությունից մինչև դավաճանություն կես քայլ է: Քսան տարի այս բանաձևն է գործել: Ընկերոջը, հարազատին, բարեկամին դավաճանելով պաշտոն են ձեռք բերել: Փայ մտնելու համար վերևներում
վարկաբեկել ու տրորել են մրցակցին:

Քսան տարի տեսել ենք պալատական խարդավանքներ, վախ ու քծնանք: Հիմա եկել «գործ» տալուց են խոսում: «Գործ տալուց» են խոսում մարդիկ, որոնք ոստիկանության ու ԱԱծ-ի գործակալներ են: «Գործ տալուց» են խոսում Ռուսաստանի հլու-հնազանդ հպատակները,

իրենց տերերին «դանոս» հասցնողները: Վերջապես, «գործ տալուց» են խոսում մարդիկ, որոնց երակներում հոսում է «գործ տվող» իրենց նախնիների արյունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *