Ահա այս անհեռանկարային քայլերը քաղաքականապես դիակ դարձրեցին Ծառուկյանին․․․Հայկ Ստեփանյանի դիպուկ անդրադարձը

Հայկ Ստեփանյանը գրում է․ Փորձեմ մի քանի խոսքով ներկայացնել, թե ի՞նչ դրդապատճառներով են շարժվել ԲՀԿ֊ի «վերլուծաբանները» և որտեղից է փչել քամին ոմանց դատարկ գլուխներում, որ նման հայտարարություններով հանդես գան։

Էդ քամիների համար եղել են հետևյան դրդապատճառները՝ Պատճառ #1 Ծառուկյան Գագիկի շուրջ օղակը սեղմվում է։
Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը օլիգարխ Ծառուկյանի համար «կայծակ էր կապույտ երկնքում»։ Նշված օրենքը, որը շուտով կգործածվի նաև մեծ կարողություններ կուտակած Ծառուկյանի դեմ, սպառնում է ահռելի մեծ արժողության գույքի և ֆինանսի կորսուստ պատճառել մեծն բարերարին։

Պատճառ #2 Ներկայումս քննվում են մի քանի քրեական գործեր, որոնցում Ծառուկյանի մտերիմները, նրա կողմից տարբեր ընկերությունների սեփականատեր նշանակած անձինք, անցնում են որպես մեղադրյալներ։ Հյուսիս֊Հարավից գողացված գումարների մի քանի դրվագով, ըստ օդում կախված լուրերի Ծառուկյանն է մեղադրվում։

Պատճառ #3 Համաճարակային պայմանները։ Երկրում ստեղծված կորոնավիրուսային ծանր պայմանները տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունեցել և հասկանալի պատճառներով քաղաքացիները դժգոհ են ստեղծված դրությունից։ Այլ տարբերակ հնարավոր չէ պատկերացնել։ Բայց Ծառուկյանի թիմը կարծել է, թե մեր Ժողովուրդը այնքան տգետ է, որ չի հասկանում իրավիճակի օբյեկտիվությունը և որոշել է, որ կարող է Ժողովրդին համոզել, թե տնտեսական աճի դանդաղումը ոչ թե համաճարակն է, այլ Իշխանությունների ապաշնորհ կառավարումը։

Ըստ էության Ծառուկյանը ասում է, որ իր իշխանության գալու պայմաններում նա կկարողանա հաղթահարել ամբողջ աշխարհը ծնկի բերած կորոնավիրուսին։ Հատկապես այս պատճառը օգտագործելը իմ կարծիքով Հայրենիքի դավաճանության վառ դրսևորում է և միայն սրա համար մենք կանենք ամեն բան, որ հաջորդ ընտրություններին անենք հնարավորինը, որ այս օլիգարխը մանդատ չստանա։ Պատճառ #4 ԼՀԿ֊ի ռեյտինգի անկումը։ Խորհրդարանում վերջերս Էդմոն Մարուքյանի վիճաբանությունների եւ սադրանքների, ինչպես նաև ԼՀԿ֊ի մյուս անդամների ապաշնորհ քաղաքականության արդյունքում,

ԼՀԿ֊ի ռեյտինգը հասել է «մինուս անվերջության», ինչի պայմաններում առաջացել է ընդիմության վակուում։ Երկրում բացակայում է առողջ ընդիմադիր ուժ, որը իր հերթին ստեղծում է այդ վակուումը։ Եւ երբ ԼՀԿ֊ն անկում ապրեց, ըստ էության ընդիմադիր զանգվածը, չունենալով այլընտրանք սկսեց սատարել ԲՀԿ֊ին, որովհետև այդ պահին ԲՀԿ֊ն լռում էր և տպավորություն էր ստեղծվել, որ Ծառուկյանի թիմը գործում է խելացի և որոշ Հեղափոխականներ էլ կարծեցին թե ԲՀԿ֊ն պաշտպանում է Հեղափոխությունը։

Ահա այս պայմաններում, կռահում եմ, որ անց է կացվել սոց. հարցում, որի արդյունքում մի քանի նիշով բարձրացել է ԲՀԿ֊ի ռեյտինգը ու քաղաքականությունից հեռու Ծառուկյանը ոգևորվել է այդ, պահի տակ բարձրացած ցուցանիշով և որոշել է գրոհել։ Վերը նշված պատճառները հաշվի առնելով կարծել է, թե սատարում կունենա ու Իշխանությունը գործարքի կգնա նրա հետ։
Կռահում եմ, որ մինիմում սպասումներ են եղել քրեական գործերի կարճումը և ապօրինի գույքի բռնագանձման օրենքի չկիրառումը, մաքսիմումը՝ Իշխանափոխություն։

Այս բաղձալի երազանքի ճանապարհին Ծառուկյանը կարծես թե կուրացել է և չի տեսնում Իրական Հայաստանը։ Անգամ մի քանի տարի առաջ տեղի ունեցած խայտառակ պարտությունը և հանրային ստորացումը չի կանգնեցնում Ծառուկյանին, ով կարծես թե իրեն ստորացնողների հետ նորից պատրաստ է գնալ գործարքի ու դրժելով խոստումները, որոնք տվեց Հեղափոխական Հրապարակում փորձում է Իշխանության գալ։

Ահա այս անհեռանկարային քայլերը քաղաքականապես դիակ դարձրեցին Ծառուկյանին, ով դեռ երկար ժամանակ փորձելու է ռեանիմացվել, չհասկանալով որ ԲՀԿ֊ն ինսուլտ է ստացել և այլևս անաշխատունակ է։ Բազմիցս նշել եմ, որ Նոր Հայաստանում ԲՀԿ֊ն անիմաստ ծախս է Ծառուկյանի համար, որը ոչ թե օգնում այլ ընդհակառակը վնասում է Ծառուկյանի բիզնեսներին։ Բայց կռահում եմ, որ նրա կուսակցության անդամները օգտվելով Ծառուկյանի իշխանության գալու մոլուցքը նրան համոզում են մնալ քաղաքական դաշտում ըստ երևույթի Ծառուկյանից մեծ գումարներ ստանալու և պատգամավորների աթոռները զբաղեցնելու նեղ անձնական շահից ելնելով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *