Վովա Գասպարյանը գրել է. «Ցանկանում եմ խոսել մի թյուրիմացության վերաբերյալ, որ շարունակ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու հարց է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝
ցանկանում եք հները հետ գա՞ն: Անմիջապես ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ կրկին նույն ջուրը չես մտնի: Եվ պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջու՛րն է փոխվում: Մեր պետության ջրերն անշրջելի՛ փոխվել են:
Այնպես որ, մանիպուլացնել հարկավոր չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, ում պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը ու այլն:
Սուզաննե Սիմոնյանը անդրադաօնալով Վովա Գասպարյանի գրառմանը՝ իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվել է. «Այո, Վովա Գասպարյան, գիտենք, որ հները չեն գալու, գալու են նոր դիմակներով հները,
ու դարձյալ սպասարկու հինգերորդ շարասյունից, ոնց հներն էին։ Կարճ ասած, գալու են, ավելի շուտ երազում են գալ, հների փոքր եղբայրները, որոնք գալուց միանգամից հետո դառնալու են գիշшտիչներ։ Գիշшտիչների համար
գրածդ էդ պուպուշ բաները արժեքներ չեն, մի խաբիր ազգին, գիշшտիչները միայն գիշшտչային օրենքներով են բնակվում, ով իրենց ոհմшկից է, նա է մենքը։ Իսկ հիշում ես՞ ինչպես կյանքից հեռացավ Տեփանոսյանը՞, որը հների գիշшտչшյին ոհմшկից չէր։ Ապա լռիր։