Վարչապետին և իշխանություններին սթափության կոչ անող գեներալին խորհուրդ կտամ վերհիշել 90-ականները, երբ… Արտակ Գալստյանի դիպուկ գրառումը

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվոգմ է հետևյալը. «ԱԶԳԱԴԱՎՆԵՐ, ՍԹԱՓՎԵՔ ԵՎ ԱՂՈԹԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼԸ ՑՄԱՀ ՄՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետի թագավարակով վարակվելուց այնուհետև, անմիջապես ակտիվացան հենց իր իսկ մեղքով անպատիժ մնացած ազգադավները, ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ հակահեղափոխության մեկնարկը, տրվեց Վարչապետի հիվանդության ու մեկուսացման վերաբերյալ լուրով:

Ի դեպ խորհուրդ կտամ Վարչապետին կրկնակի թեստը անցկացնել այլ տեղ ու ոչ Արսեն Թորոսյանի միջոցով: Բժիշկները պնդում են, որ թագավարակի ասիմպտոմ ընթացքի ժամանակ անգամ թոքի վրա սպի է մնում: Ճիշտ կլինի Վարչապետը թոքերի հետազոտություն անցնի ընտանիքի հետ միասին ու եթե պարզ դառնա, որ սպին բացակայում է, ուրեմն կարծում եմ անվտանգության ծառայությունը շատ արագ պետք է չեզոքացնի Վարչապետի թեստ կատարող ու դրական եզրակացություն տվող անձանց:

Մի տեսակ պետությունում կատարվող իրադարձությունները ինձ հիշեցրին սովետմիության ժամանակվա հանրահայտ <<պուտչը>>, Գարբաչովի մեկուսացումը Ղրիմում Ու Ելցինի իշխանության գալը որպես փրկիչ:
Ճիշտ է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիարժեք մեկուսացնել չկարողացան, փառք Տիրոջը ինտերնետի դարում ենք ապրում:

Այժմ ակտիվացած, Վարչապետի հրաժարականը պահանջող ազգադավ ՝ << պուչիստների>> մասով:
Ապա տեղեկացնեմ ձեզ, որ եթե անգամ Աստված երես թեքի հայ ժողովրդից ու Վարչապետը հրաժարական տա, ուրեմն միանշանակ է, որ դուք իշխանության չէք գա, ժողովուրդը ձեզ էլ դա չի թողնի: Առնվազն պիտի լինել անմեղսունակ և իրականությունից կտրված, որ Այդպիսի երազանքներ ունենալ:

Վարչապետի հրաժարականի ժամանակ ժողովուրդը իշխանության կբերի այն ուժին, որը անվերապահ կխոստանա արմատախիլ անել մայր հողից ձեր տեսակը առհասարակ, ընդ որում, մինչև ձեզ սպասարկած վերջին վարորդ, որը կխոստանա ու կիրականացնի երկրում արդարադատությունը, կապահովի պատժի անխուսափելիության սկզբունքը, որը ձեզ անցյալում արված հանցանքների Վերաբերյալ խորհելու, այսպես կոչված դարձի գալու համար ժամանակ կտա բանտում, ինչպես օրենքն է նախատեսում, այլ ոչ թե պատգամավորի կամ նախարարի աթոռին:

Վարչապետին Ու իշխանություններին էլ սթափության կոչ անող գեներալին խորհուրդ կտամ վերհիշել 90-ականները, երբ ինքը կատարում էր առաջին քայլերը համակարգում ու այն մարդու աշխատելավոճը, ում ողջ կյանքում փորձում էր նմանակել: Պատկերացնում էք ձեր վիճակը, եթե Վարչապետի հրաժարականից այնուհետև ժողովուրդը իշխանության բերի այդ տեսակը: Պատերազմի ժամանակ փորձագետները ամենահագեցած տանկային դիվիզիային տասնհինգ րոպեի կյանք են տալիս, դուք այդքան էլ չէք ունենա:

Մի կտրեք ծառի այն թավշյա արջուկի ճյուղը, որի վրա դեռ թառած էք: Այնպես որ սթափվեք ինքներդ, ո իրարից սոցիալական հեռավորություն պաշտպանելով, պարտադիր դիմակներով, բոլորդ դեպի եկեղեցի մոմ վառելու ու Աստծուց Նիկոլ Փաշինյանի համար առողջություն ու ցմահ վարչապետություն խնդրելու: Մի բան էլ կարաք խնդրեք Աստծուց: Որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք ու երբեք մեզ չլսի: Այստեղ են ասել, սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում:Չնայած ազգադավեր ջան, մի քիչ էլ գազ տվեք, գուցե Վարչապետը վերջ ի վերջո մեզ լսի և ձեր արժանին ձեզ հատուցի:
Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *