Ինչ է ասել Կոմանդոսը ԳՇ նորանշանակ պետ` Օնիկ Գասպարյանի մասին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակեց գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ պաշտոնանկ անելով Արտակ Դավթյանին, որը երկու օր առաջ, խախտելով արտակարգ իրավիճակի կանոնները, իրականացրել էր իր որդու հարսանիքը։

Մենք կապվեցինք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ կարծիք ունի Օնիկ Գասպարյանի նշանակման մասին:

«Ես Օնիկ Գասպարյանի մասին կարող եմ ասել, որ շատ հաջող նշանակում է, այդ մարդը մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է կռվի դաշտում, եղել է սպա, գեներալ։ Իր մարտական ուղին ցույց է տալիս, որ ինքը արժանի է այդ պաշտոնին։ Արտակ Դավթյանի մասին ես չեմ կարող ասել, ես չեմ ճանաչում, դա ինձ չի հետաքրքրում»։ Կոմանդոսին հարցրինք, թե այս պարբերական փոփոխությունները, թեկուզ հենց բանակում, որքանո՞վ են, իր կարծիքով, նպաստում բանակի զարգացմանը:

«Ամեն մարդ իրավունք չունի բանակի վերաբերյալ ասել՝ շուտ են փոխում կամ ուշ են փոխում, պետք է հասկանալ, որ խոսել դրա մասին։ Ես հասկանում եմ, որ Դուք լրագրող եք ու ցանկանում եք մի ճշմարտություն բացահայտել, սակայն այդ ճշմարտությունը կարող են այն մարդիկ ասել, որոնք մասնակցում են այդ գործընթացներին, գիտեն, այդ մարդկանց հետ աշխատել են։

Ես բանակից արդեն շատ հեռու եմ, ես այժմ ԴՈՍԱՖ-ում եմ, մասնագետներ եմ պատրաստում, սպայակազմի հետ կապ չունեմ։ Ես կարող եմ ասել միայն, որ Գասպարյանը այն գեներալն է, որ ունի բոլոր հնարավորությունները՝ շտաբը ղեկավարելու»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *