Մենք պատմության մեջ չունենք որևէ հատված, երբ օտար ուժերին սպասարկողներ չեն եղել, Վահրամ Թոքմաջյանի դիպուկ անդրադարձը

Թուրքական և ռուսական դիվանագիտությունը հզոր գործիքներ ունեն՝ չեչենին կործանել չեչենի ձեռքով, սերբին՝ սերբի, հային՝ հայի: Ու այդ ամենն անել հայրենիք փրկելու շղարշի տակ. Վահրամ Թոքմաջյան

Մենք պատմության մեջ չունենք որևէ հատված, երբ ներքին ճգնաժամերի փուլում, օտար ուժերին սպասարկողներ չեն եղել՝ ծածկված «հայրենասիրության դրոշով»:

Տիգրան Մեծի պարագայում դա յուր որդին էր՝ Տիգրան Կրտսերը: Արշակունյաց փուլում՝ նախարարներից շատերը ու որոշ բարձրաստիճան եկեղեցականներ: Բագրատունյաց մայրամուտին՝ Պետրոսը՝ Գետադարձ եւ Սարգիսը: Առաջին Հանրապետության վախճանին՝ հայտնի կարմիրները և այլք (որքան էլ անշրջելի էր): Իննսունականների սկզբին՝ նրանցից շատերը չհաջողեցին:

Այժմ, նրանցից շատերի անունները բոլորդ գիտեք: Ես չէ, որ ձեզ պետք է ներկայացնեմ նրանց խորը վերցնելու… և «հայերնասիրության» տակ թաքնված պետականադավ աստիճանը: Առաջին հանրապետության ռազմաքաղաքական գործիչներից մեկն ասում էր.

«Ինչքան շատ են ինձ մոտ խոսում հայրենասիրությունից, այդքան ամուր եմ ես բռնում իմ գրպանները»: Թուրքական և ռուսական դիվանագիտությունը հզոր գործիքներ ունեն՝ չեչենին կործանել չեչենի ձեռքով, սերբին՝ սերբի, հային՝ հայի: Ու այդ ամենն անել հայրենիք փրկելու շղարշի տակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *