Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը գրառում է կատարել.
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ
Ինձ չի հետաքրքրում, թե պետության ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն, որ քուչից, կամ,որ երկրամասից կընտրենք, ում կվստահենք այդ սարսափելի աթոռը: Ես ուզում եմ ,որ գա մի օր՝
երբ երկրի ղեկին նստածի խոսքը չլսենք, որ շատերը նույնիսկ անունը շփոթեն և չիմանան, սակայն որ փողոցում քայլելիս, կամ սրճարանում տեսնենք, մոտենանք ջերմ խոսենք: Ազգին հարկավոր է ,ոչ թե լսել ղեկավարի ճառերը և զեկույցները, որը բոլշևիզմ եմ համարում, այլ տեսնել, սեփական մաշկի վրա
զգալ նրա կատարած գործերը: Նիկոլ Փաշինյանը անում է այն ինչ կարողանում է,ինչին ունակ է, սակայն կա մի բան, որը հաստատ լավ է անում և պիտի անի, չգիտեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա, որ տեսնենք առանց դիմակների, նույնիսկ ինքն իրեն է նման կերպ վերաբերվում: Մեր երկիրը և ժողովուրդը՝ նոր չէ հիվանդացել:
Մեր երկիրը և հայ մարդը դարավոր հիվանդություններից է խեղճացել և մտել սրա նրա տակ: Կարծում եմ հիվանդությունները սկսվում են բուժվել երբ գիտենք դրա շուրջ, իսկ թաքնված հիվանդությունները հանկարածակի կյանքից հեռացման են մի օր բերում: Այն ինչն այսօր տեղի է ունենում, մենք կհասկանանք որոշ ժամանակ հետո,
ես համոզված եմ ,որ լավ տեղ ենք դուրս գալու, որ լավ է լինելու: Կարծում եմ ,որ մեզ հիմա՝ հենց Նիկոլ էր պետք այնպիսին ինչպիսին կա: Վերջ Ի վերջո ժողովուդը նրան ընտրեց 4 տարով:Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ շանս ու առավելոթյուն է տալիս, պատրաստվելու նոր ընտրություններին:
Նիկոլիզմը մի նոր հնարավորություն է, որ կուտակված կեղտը դուրս գա ,որ պետությունը չկործանվի փթախտից, սուտ լոզունգներից, սուտ մշակույթից, սուտ բարեպաշտություններից, ստված արվեստից, կեղծ դպրոցից: Վերջապես հույս կա որ սուտը և շինծու գաղափարներից կմաքրվենք, կմաղվենք և տակը կմնա իրականությունն ու
իսկականը, միքիչ ավելի խորն է կատարվելիքը քան երևում է: Մենք հազրամյակներ եկել և չենք կործանվել ու չենք կործանվի, յուրաքանչյուր, բան նոր է սկսվում՝ ՑԱՎԵՐԻՆ դիմանալ է անհրաժեշտ ՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ: Հազարամյակների ընթացքում, հազար ու մի ցավ հազար ու մի հիվանդություն ենք կուտակել, օտարապաշտացել և խորդացել՝ դրանցից մաքրվելու համար համազգային մեծ ԲԱՂՆԻՔ է հարկավոր մեզ»: