Լրջացե՜ք, Հայաստանը վաղուց մերժել է ձեզ․․․ Արման Բաբաջանյանի դիպուկ գրառումը

Լրջացե՜ք, Հայաստանը վաղուց մերժել է ձեզ․․․ Արման Բաբաջանյանի դիպուկ գրառումը

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Որ իշխանությունն իր իշխանավարման երկու տարիներին բազմաթիվ անթույլատրելի բացթողումներ է թույլ տվել, շատ դեպքերում հանցավոր անգործություն ու դանդաղկոտություն,

ոչ մի արդարացում չունեցող անփորձության պատճառով բազմաթիվ հեղափոխական խոստումներ եւ կարևոր բարեփոխումներ է ուշացրել, անժխտելի ճշմարտություն է: Բայց տղերք, դուք որ ցանկանում եք գործողներին տապալեք ու իշխանություն ստանձնեք, ձեզ կողքից տեսե՞լ եք…

Ձեզ տեսել ենք իշխանության մեջ, վերստին տեսնում ենք ընդդիմության դերում: Դուք անուղղելի եք: Ամբողջանալու համար ձեզ Սերժն ու Արթուր Բաղդասարյանն է պակասում: Լրջացե՜ք: Հետայսու Հայաստանը և հավաքական հայ ժողովուրդը պիտի ձգտի ավելի լավ, առավել պրոֆեսիոնալ, հմուտ, փորձառու

իշխանություն ու այդ իշխանությունից ավելի լավ եւ հույս արթնացնող ընդդիմություն ունենալ: Հայաստանը չի համակերպվի ձեզ հետ, Հայաստանը վաղուց մերժել է ձեզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *