Հիշեցնենք, որ երեկ ունեցել ենք կորոնավիրոսով հաստատված 612 նոր դեպք։ Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտդեղ մասնավորապես ասվում է.
«Հայաստանում կորոնավիրուսյան վարակի ու փոխադարձ անվստահության համավարակ է, որն ուղեկցվում է թշնամության սուր դրսևորումներով, ատելության հորդորներով (աջ ու ձախից), բոլորը՝
առողջ թե հիվանդ, ուտում են զմիմյանս՝ առանց համեմունք, արդեն անգամ՝ առանց գեղեցիկ մատուցելու, ահագնանում է տհաճ, թունավորված մթնոլորտը, շնչելու օդը կտրուկ քչացել է։ Մարդ
եղեք, դիմակ դնելու և ձեռքերը լվանալու հետ միասին մի քիչ էլ հանրային խոսքի և մտքի հիգիենայի վերաբերյալ հիշեք, ձեր լայվ և չլայվ ելույթները մարդկային կյանքեր են կրճատում։
Վարակը կանցնի շուտով, դիմակները կշպրտենք, իսկ էս բզ կտ ված մթնոլորտի մեջ մենք դեռ ապրելու ենք, և այս նոր հակասոցիալական հեռավորութրունը մեր մեջ դեռ շա՜տ երկար ժամանակ դժվար կլինի կրճ ատել»։