Հավատացեք, եթե այս խնդիրները լուծված լինեին, այսօր Հայաստանը մի քանի անգամ ավելի արդյունավետ կերպով կդիմակայեր համաճարագային ճգնաժամին․․․ Գագիկ Քամալյանի ուշագրավ գրառումը

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԲՀԿ-ն աղմկում է, քանի որ մինչև արտահերթ ընտրությունները ընտրական օրենսգիրքը չփոխվեց, կուսակցությունների մասին նոր օրենքն էլ մինչև այսօր դեռևս քննարկվում է:

Միշիկն ու մնացած ավազակները աղմկում են, քանի որ ՍԴ ճգնաժամի հաղթահարումը, անցումային արդարադատությունն ու դատաիրավական համակարգի բարեփոխումները այդպես էլ մնացին հռետորական խոսքի շրջանակներում: Վանեցյանը աղմկում է, քանի որ ազգային անվտանգության համակարգը սեփական գործառույթները չի իրականացնում….

Սրանք փաստեր են, որոնք ոչ համակարգային պատկերացումների հետևանք են: Հավատացեք, եթե այս խնդիրները լուծված լինեին, այսօր Հայաստանը մի քանի անգամ ավելի արդյունավետ կերպով կդիմակայեր համաճարագային ճգնաժամին: Այս մարդիկ մնալով անպատիժ, ֆորս մաժորային իրավիճակում դարձան պատուհաս երկրի գլխին:

Այո´, նրանք այժմ ինտենսիվորեն աշխատում են, որ համաճարագը ավելի խորանա, երկիրում առաջանա խայտառակ տնտեսական վիճակ, քանի որ հանցագործի համար իշխանության հասնելու բոլոր մեթոդներն ու ճանապարհները արդարացված են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *