Կարծում եմ սա այն ամենակարևոր հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ Ո՞Ր ՀԱՏՎԱԾԻՆ ԷՐ ՓՐԿՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 2008-Ի ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ։ 2008թ. մարտի մեկի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները:
ԲՀԿ ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է

հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ Lexus մեքենայով: Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (այժմ՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի և նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը):

Հիշեցնեմ, որ 2008թ-ի մարտի մեկին առաջինը ժողովրդի վրա հար ձակվեցին օլիգարխների, ՊՆ համազգեստներով զգեստափոխված անվտանգության աշխատակիցները: ՊՆ-ից համազգեստ ստացած օլիգարխների ցուցակը ստորև: Ի դեպ հեղափոխությունից 2 տարի անց դեռևս ոչ մի օլիգարխ բացատրություն չի տվել, թե ի՞նչ նպատակով է

ՊՆ-ից համազգեստ ստացել, ում է տրամադրել, և իր զգեստափոխված թիկնազորը ինչ գործողություն է կատարել 2008թ-ի մարտի մեկին: Կարծում եմ սա այն ամենաէական հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը: Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *