Մարդ Սրանց լսելիս կկարծի, թե Ծառուկյանը երկնքից իջած հրեշտակ է. Ալեքսանդր Սայադյանը գիտի, թե ինչու է ԲՀԿ-ն գնացել այդ քայլին

Ալեքսանդր Սայադյանը իր էջում գրառում է կատարել. «Հունան Ավետիսյանը և Ալեքսանդր Մատրոսովը նետվեցին կ ր ш կ ա կ ետի վրա և կրծքով փակեցին հ ր ակ ն ա տ ը, քանի որ մարտից առաջ նրանց տվել էին ն ա ր կ ո մ ա կ

ա ն հարյուր գրամ մաքուր սպիրտը։ Դե, իսկ ինչպես գիտենք, հ ա ր բ ա ծ ի համար ծովը ծնկներից է թվում։ Այժմ մտածելու բան է` տեսնես ի՞նչ են տվել բարգավաճած պատգամավորներին, որ մեկը մյուսին հերթ չտալով դոշ /կուրծք/ են ծ ե ծ ում իրենց ՂԵԿԱՎԱՐԻ համար ու քր. գործը համարում քաղաքական հ ե տ ա պ ն դ ու մ։ Թեև

Հայաստանի Հանրապետությունում այսօր մոդա է դարձել` նախկին իշխանությունների մաս կազմողներից ում էլ քր. գործով մ ե ղ ա դ րանք են առաջադրում, ներկայիս իշխանությանը մ ե ղ ա դրում է քաղաքական հ ե տ ա պ ն դ ու մ կատատելու մեջ։ ԲՀԿ-ի առաջնորդի հետ կապված

գործը գտնվում է իրավական հարթությունում ու այդ իսկ պատճառով անհասկանալի են այն ջ ղ ա ձ ի գ շարժումները, որ անում են ԲՀԿ-ական օրենսդիրները։ Առավել ևս անհասկանալի է, թե ինչու՞ են օրենքի գործադրումը անօրինական համարում նրանք, ովքեր հենց իրենք պետք է դրա

առաջին պահանջատերը և պաշտպանը լինեն։ Թե՞ օրենքը օրենք է միմիայն ուրիշների համար։ Սրանց լսելիս, իրականությունից անտեղյակ մարդը կկարծի, թե Գագիկ Ծառուկյանը երկնքից իջած հրեշտակ է, ուղղակի ինքն է կույր ու չի տեսնում այդ հրեշտակի թևերը։ Այն, ինչ հիմա կատարվում է, հետևանքն է

այն բանի, որ օլիգարխը հանկարծ հայտարարվեց խոշոր սեփականատեր ու Կարծեց, թե ինքը ինդուլգենցիա ստացավ, մոռանալով, որ ժողովրդին խոստացվել է գողացածը վերադարձնել կոպեկ առ կոպեկ։ Այսօր ականատեսն ենք հենց այդ խոստման կատարման քայլին ու Նաիրա Զոհրաբյանը, ինչքան

սիրտն է ցանկանում, թող պնդի, թե օրեր առաջ իրենց արած քաղաքական հայտարարությունը ազգի մասին մտահոգվելու պատճառով է։ Բոլորին է պարզ և հասկանալի, որ այդ քայլին ԲՀԿ-ն գնացել է, զգալով Գագիկ Ծառուկյանին սպասվող վերահաս վ տ ա ն գ ը, որ այսօր

հարայհրոց բարձրացնեն, թե նա ենթարկվում է քաղաքական հ ե տ ա պ ն դման։ Սրանք ազգին հիշողությունից զուրկ, կույր, խուլ և համր մանկուրտի տեղ են դրել, որը ոչ հիշում , ոչ տեսնում, ոչ լսում ու ոչ էլ կարող է խոսել։ Այնպես որ, ոչ հարգելի բարգավաճածներ, ձեր արտահերթ բ լ ե ֆ ը այս անգամ էլ չանցավ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *