Հայաստանի Հանրապետության ԱԱԾ նորանշանակ պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանի ուշագրավ «արձագանքը» շաբաթվա գլխավոր իրադարձության մասին․․․ Ինչպես արդեն գիտենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրվել է մի քանի մեղադրանք․․ Հայտնի է նույնպես, որ Ազգային ժողովի նախգահն արդեն ստացել է Բարգավաճ
Հայաստան կուսակցության ղեկավարի անձեռնամխելիությունից զրկելու հարցի միջորդությունը․․․ Այս օրերին հասարակության մեծ մասի հետաքրքրում էր Ազգային Անվտանգության ծառայության պետ Արգիշտի Քյարամյանի արձագանքն այս ամենի շուրջ․․․ Նախ համառոտ հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2020թվականին մայիսի Չորսին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել
է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ․․․ 2020թվականին մայիսի հինգին Հայատանի Հանրապետության նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ․․․ Իսկ արդեն 2020թ.-ի հունիսի ութից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը․․․ Ի տարբերություն մեր Ազգային Աանվտանգության նախկին պետ
Վանեցյանի, գնդապետ Քյարամյանն աչքի է ընկնում իր զսպվածության շնորհիվ․․․ Շատերն անհամբեր սպասում էին թե ի՞նչ արձագանք կտա Ազգային անվտանգության ծառայության ներկայիս պետը Ծառուկյանի շուրջ ձևավոևվող գործընթացներին․․․ Այդ, թերևս, պայմանավորված էր Արթուր Վանեցյանի հրապարակային գործունեության հետ,
ինչև, բայց, չօգնեց նրան, որ շարունակի իր
պաշտոնավորումը․․․ Արգիշտի Քյարամյանը, փաստորեն, նախընտրեց լինել լուռ ու խոսելու տեղը գործել, ինչն, անկասկած ավելի արդյունավետ է․․․ Հետևաբար նրա այսօրինակ արձագանքը խոսում է նրա մասին, որ Ազգային Անվտանգության ծառայության պետը նախընտրեց գովազդվելու փոխարեն զբաղվել իրական գործով։