Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունից հետո բւոռն քննադատումների արժանացավ թե այդ հայտարարությունը, թե նրա քաղաքական գործունեությունը։
Այդ հայտարարությանն անդրադարձան քաղաքագետներ, ֆեյսբուքյան օգտատերեր, ինչպես նաև քաղաքական գործիչներ։ Լիզա Ճաղարյանն անդրադառնալով այդ աղմկահարույց հայտարարությանը՝
իր էջում գրառում է կատարել. «Խղճուկ մի պուտչի հոտ եմ առնում։ Ռուսի պուտչը հիշու՞մ եք, այ տեղական թափթփուկներ։ Ընդամենը Չորս օր երկարեց։
Ձերը չորս ժամ էլ չի երկարելու, եթե էն աստիճան ապուշանաք ու բախտներդ փորձեք։ Իսկ դրանից անց տեղի է ունենալու է բոլորիս դեռեւս չիրականացված երազանքը։ Բոլորդ ճաղերի ետևում եք հայտնվելու պետական ՍՏՈՐ դավաճանության համար։
Այս ճաղերն էլ որ ասում եմ՝ լավագույն ելքն է լինելու ձեզ համար, քանի որ զայրացած ազգը կարող է ուրիշ Ձև տեսնել ձեր դատաստանը, և Նիկոլ Փաշինյանը չի կարանալու ձեզ պաշտպանել։ Չասեք՝ զգուշացնող չի եղել, ջեբկիրներ։