Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Եթե ճիշտ է, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզ դարձել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը համակիրների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում շատ անգամներ ընդունել է այն փաստը, որ «ԲՀ» կուսակցությունը նախկին տարիներին
անցկացված ընտրություններում հարկավոր քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզ դարձավ՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… Պետք է ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունն էտա…», եթե ճիշտ է, որ բացի Զոհրաբյան Նաիրայի
խոստովանությունը փաստերով հաստատվել է, որ ԲՀԿ-ի ընտրություններն անցել են ընտրակաշառքով, ուղղակի անհրաժեշտ է ԲՀԿ-ին դատել որպես իրավաբանական պատասխանատվության կառույց (չեմ կարողանում գրել «կուսակցություն»), Ու որպես խմբակցություն լուծարել: Չի կարող, չպետք է նման կարգի կառույցը կուսակցություն կոչվել ու որպես
կուսակցություն մասնակցել Հայաստանի քաղաքական օրակարգերի ձևավորումներին: Առավել ևս, որ տվյալ խմբի «կուսակցականները» հավատարմության երդմնակալության գրավոր հավաստագրեր են հանձնել «կուսակցապետին»: Մարդկանց այդ խումբն անձին է ծառայել, ոչ թե պետությանը: Նրանց «քաղաքականությունն» ուղղված է եղել պետության քաղաքական, նյութական, հասարակական
ռեսուրսներն անձին ծառայեցնելուն: Նրանք խախտել են Սահմանադրությունը՝ Սահմանադրության hոդված 94-ով «Պատգամավորը ներկայացնում է ողջ ազգին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով»։ ԲՀԿ-ի պատգամավորների մանդատները սահմանափակված են Ծառուկյանի հրամայական խղճով ու համոզմունքներով: Սրանց «կուսակցություն» անվանելը մե՜ծ շռայլություն է: Անկախ նրանից, թե ինչպես կորոշվի Ծառուկյանի անհատական
ճակատագիրը, եթե անգամ իրավապահ համակարգը որոշի, որ նա նորածին մանկան պես անմեղ է իր բիզնես գործունեության մեջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն լինել չի կարող: ԲՀԿ անվան տակ հավաքված անձիք անհատին՝ Ծառուկյանին, ծառայողներ են, ոչ թե գաղափարի շուրջ միացած մարդիկ՝ կուսակցականներ: ԲՀԿ-ն որպես կուսակցություն պետք է լուծարվի: Հասկանալի է, որ սա լրջագույն քաղաքական
ճգնաժամ է: Առանց ԲՀԿ-ի այսօրվա ԱԺ-ն չի կարող գործել, այնտեղ առնվազն երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է լինի: Սակայն ձևացնել, որ այդ ուժերից մեկը կարող է ԲՀԿ անունը կրող անձանց խումբը լինել, թե՛ ինքնախաբեություն է, թե՛ հան ցանք: Նրանք արդե՛ն խաբել են ՀՀ—ի ընտրողներին՝ որպես կուսակցություն ներկայանալով: Չի՛ կարող այս խաբեությունը շարունակվել: Իսկ խաբեությունը կշարունակվի, եթե ԲՀԿ-ն որպես
կուսակցություն մնա Ազգային ժողովում: Սա կնշանակի՝ ԱԺ-ն հավանություն է տալիս քաղաքական խաբեությանը: Առանց այդ էլ հասարակության մեջ հասունանում է այն ցավոտ համոզմունքը, որ ՔՊ-ն կրկնում է մեկ մարդուն ծառայող անձնաց խումբը կուսակցություն ներկայացնելու փորձը: Առավել ևս, որ 2018թվականին ՔՊ ընտրությունը մեծ հաշվով մեկ անձի ընտրություն էր: Ստեղծված իրավիճակում
արդարը և լավագույնն այն կլիներ, որ ԲՀԿ-ի լուծարման որոշում կայացվեր, ու պառլամենտական ճգնաժամից դուրս գալ արտահերթ ընտրություններ նշանակելով: Վերջին 2 տարիներին բավական փորձ ու գիտելիք է կուտակվել թե՛ կուսակցությունների մեջ (այդ թվում ՔՊ-ում), թե՛ հասարակության մեջ: Բայց դա կարելի է և պետք է անել դատա-իրավական համակարգը կարգի բերելուց հետո: Այսօրվա համակարգով որևէ ընտրություն պարզապես հնարավոր չէ անց կացնել, դա կվերաճի քաղաքացիական կ ռվի տանող անկառավարելի քաոսի»: