Փակեք բոլոր կազինոները պարոն վարչապետ, կորոնավիրուսով հիվանդների տեղ հաստատ կունենաք… Ռուզան Ասատրյանը կոչով դիմել է Փաշինյանին

Ռուզան Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ… ՓԱԿԵՔ ԲՈԼՈՐ ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՏԵՂ ՀԱՍՏԱՏ ԿՈՒՆԵՆԱՔ…

30 ՏԱՐԻ անընդմեջ ՀՀ-ում պետական տուրքեր գանձել են մի ձև օրվա հաց հայթայթող ազգից, ոչ թե շքեղության մեջ ապրող ու շքեղության հարկ վճարող հայաստանաբնակ, բայց Հայաստանի հանդեպ դույզն իսկ սրտացավությունից զուրկ հայերից /ստույգ չեմ կարող ասել հայեր են/…Այս

թեմային անդրադարձել եմ տաս տարի առաջ, երբ բազում ընտանիքներում երկրաչափական պրոգրեսիայով աճեցին ամուսնալուծությունների թիվը, երբ սիրուհիների ու միայնակ մայրերի թիվը հատել էր չափի եզրագծերը, երբ բուհերում ուսման վարձ մուծող աղջիկները դրսից բերված կուսաթաղանթներով էին հարսի շոր հագնում, երբ կազինո չմտնելը երիտասարդների համար պատվի

հարց էր, իսկ մեծահարուստների համար՝ անհրաժեշտություն, երբ հաշվեհարդարները և արբունքի գիշերները բնակիչներին զրկել էին գիշերային հանգստից, երբ հայոց հաղթանակ տարած բանակի զինվորին կերակրում էին գոմեշի մսով …. Պատկերացնում եք ազգին հասցված՝ նյութական, բարոյական ու ժողովրդագրական

վնասները և խաղատներում խաղարկվող հսկայական գումարները, որոնք անխնա հոսում էին անձեռն մխելիության և անպատժելիության շղարշով ծածկված ու ժողովրդին չնչին փշրանքներ նվիրաբերած մեր հպարտ ,,բարերարների,, բանկերը, որոնք նողկանքով էին անցնում օրվա հացի համար յուրաքանչձյուր օր աղբամանները քրքրող մեր այն հայրենակիցների կողքով, որոնք մեծ ուրախությամբ էին վերցնում հինգ հազար դրամները, որպես ձեր

անձեռնմխելիության ստորագրություն…Այդ կազինոների հսկայական գումարներով քանի գյուղ՝ լուսավորություն, խմելու ջուր, բուժկետ, հիվանդանոց և դպրոց կունենար, քանի երեխա չէր որբանա……քանի՜ աշխատատեղ կբացվեր, որ ժողովուրդը մուրացիկ չդառնար. ավա՜ղ , հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեցիք, մի պատառ հացի համար՝ երկրից 1,5 միլիոն հայեր հեռացան, լեռները և հողը պահող գյուղերի ծուխը մարեց՝ հեռացան իրենց հողերի

ազնիվ մշակները ու գյուղերը միավորեցին, պետությանը բերելով հողերի ամայացման ամենադաժան ու անվերադարձ կորուստը՝ երկրին զրկելով վտանգի պահին սեփական հացն ամբարելու շանսից, տնտեսական ինքնուրույնությունից: Եթե ծալքերը բաց անեմ, գիշերը չի լուսանա: Անտիկ ժամանակների ձեր դղյակներում կառուցած ջրավազանների պատճառով, այս սույն ժողովուրդը

ամռան տապին ջրառատ Հայաստանի քաղցրահամ ջրին միշտ կարոտ է մնացել, իսկ Արարատյան դաշտավայրի գյուղերը դեռ գումարով խմելու ջուր են գնում անհիշելի ժամանակներից, երբ Արաքսի ջրերով սնում ենք թուրքերին, որ ուժ հավաքեն, քանի գիտնականի առաջարկ բանի տեղ չդրվեց, այժմ էլ չի դրվում, չեք թողնում, քանի նախագահ և վարչապետ եկան գնացին…….Էլի՜ թվեմ…այս ինչ արեցիք պետության հետ անօրեններ…ու դեռ խոսում եք, խոսում եք, խոսում… մարդ էլ այդքան

անհայրենիք լինի, պաուզա տվեք: Ազգը հենց սրա համար ոտքի ելավ: Ճիշտ է, շատ բաներ մեր ուզածով չեղան, արտաքին և ներքին ճնշումներից, պետական մշակույթի անփորձությունից, կադրային սխալներից, սորոսների և համաճարակի համառ ներխուժումներից, վարչապետի կողքին պրոֆեսիոնալ կադրերի սակավությունից… սակայն կա մի անկրկնելի զորեղ բան՝ ժողովրդի կամքը և հպարտությունը, ուժը և հզորությունը, հայրենապաշտությունն ու արդարությունը,որը վախեցնում է բոլոր նրանց, ովքեր փորձ կանեն դարձյալ ստրկության տանել իրեն…փորձ կանեն իշխանության գալ՝ ,,տիրոջ իրավունքով,,…Սա բոլոր հшյերի Հայաստանն է, արթնացրեք ձեր ազգային բնազդները…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *