Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի վատ լուր օրինախախտների համար Ինչպես միգուցե գիտեք, ոստիկանությունը հակահամաճարակային կանոնները խախտած ու դիմակ չկրող քաղաքացիներին տեղում չէր տուգանում: Տեղում կազմվում էր արձանագրություն, որը հետո հանձնվում էր տարածքային
ոստիկանության բաժին, այնուհետև դրա հիման վրա սկսվում էր վարույթ, քաղաքացուն կանչում էին բաժին եւ նոր կազմում տուգանելու մասին որոշումը: Մի երկար պատմություն, որը սարսափելի ծանրաբեռնում էր ոստիկանությանը:
Խնդիրը իդենտիֆիկացրել էինք մեր հակահամաճարակային ակցիաների ժամանակ, ու ոստիկանության հետ միասին քննարկումներում գտնվեց դրա լուծումը: Վաղվանից ոստիկանները տեղում կկայացնեն տուգանման որոշումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կխախտեն հակահամաճարակային կանոնները, ինչի արդյունքում մեկ քաղաքացուն տուգանելու համար ոստիկանությունը շատ ավելի քիչ
մարդկային ռեսուրսներ կծախսի, և ոստիկանները կկարողանան ավելի շատ օգտակար գործ անել (այդ թվում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևել): Հ.Գ. Այո, հանրային առողջությունը վտանգող քաղաքացիները պետք է տուգանվեն: