Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը․ Ինչպես գիտեք, երեկ, հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Ողջունելով դատարանի որոշումը շուրջ հինգ հարյուր օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, նաև չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ երկու միլիարդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։ Սա աննախադեպ ահռելի գումար
է, որը Հայաստանում երբևէ չի օգտագործվել որպես գրավ։ Այդպիսի չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել ամեն մեկի ազատ արձակվելու հնարավորությունը ու ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ փողը վճարելու համար
օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ միայն 2 օր։ Թերևս այս հանգամանքի ակնհայտությունն էր առիթը, որ դատական վճռի հրապարակումից միանգամից հետո բազում զանգեր ենք ստացել առանց չափազանցության հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարել գրավի վճարման հարցում՝ ամենքն իր հնարավորությունների չափով։ Հայտնեմ նաև, որ գրավի գումարը վճարելու գործում
մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել որոշ խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում։ Նախագահ Քոչարյանի, նրա ընտանիքի ու պաշտոնաթող նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով սատարում է մեզ՝ անկախ պատեհությունից և քաղաքական վայրիվերումներից։ Օգտվելով պահից,
ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներին, մեր ազգի պատմության մեջ նշանակալի ավանդ ոնեցող բոլոր այն պետական գործիչներին, որոնք պատրաստ էին անձնապես երաշխավոր լինել Քոչարյան Ռոբերտի՝ ազատության մեջ գտնվելու համար, մեր բոլոր զինակիցներին ու սատարողներին, նախագահ Քոչարյանի
ազատության։ հանձնախմբին, բոլոր նրանց, ովքեր այս ողջ ժամանակահատվածում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աղաղակող անարդարության դեմ՝ իրենց ելույթով, դատարանի առաջ որևիցէ հավաքին մասնակցելով կամ նախագահի ազատությունը պահանջող փաստաթղթի տակ ստորագրություն դնելով։ Համոզված եմ, որ կատարվածը արդարության վերականգման 1-ին քայլն է միայն։