ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ։ Վլադիմիր Գասպարյանն իր դստեր պրոդյուսերին տուն է նվիրել, կնոջն ու մյուս աղջկան՝ գնդապետի և փոխգնդապետի կոչումներ շնորհել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է նախկին ոստիկանապետ Գասպարյանի Վլադիմիրի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ու ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների Արված առերևույթ հանց ագործություններ, որոնց արդյունքում պետությունը կրել է 114 մլն դրամի վնաս։

Ըստ պաշտինական հայտարարության՝
Վլադիմիր Գասպարյանը 2010-2011թվականներին զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը՝ ոստիկանի հաշվեկշում գտնվող 10-15 մլն դրամ արժողությամբ սեփականության իրավունքով և ապօրինի կերպով հատկացրել է բնակարանի կարիք չունեցող երեք բարձրաստիճանի պաշոտնյաների։

Նախկին ոստիկանապետը նույն ճանապարհով՝ ըստ ՀՔԾ-ի մեկ այլ անշարժ գույք էլ հատկացրել է ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած, բայց փոխարենն որ դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին։

Գործում մեկ այլ դրվագ էլ առընչվում է Վլադիմիր Գասպարյանի մյուս աղջկան, որը 2015-ին զբաղեցնելով ոստիկանական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պաշտոնը երբևէ չի ներկայացել աշխատանքի ու չի կատարել ծառայողական պարտականությունները, բայց ստացել է տարեկան շուրջ 9 մլն դրամ աշխատավարձ։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *