Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր #գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին: Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության
ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության եւ տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն 1-ին անգամ կազմակերպում է գիտական ու
գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն ու #տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «#Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը,
և՛ մասնակիցներին ներկայացվող պահ անջները: Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու եւ Հայաստանը տեխնոլոգիապես #առաջատար երկիր դարձնելու հիմքերը: