Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. Գրեթե ամեն երկրորդը ասում է Նիկոլը ես եմ, Նիկոլը մենք ենք … Եթե դու Նիկոլն ես, ապա սովորիր հшմբերել, զսպել էմոցիաներդ …
Ապրիր ու գործիր այնպես, որ ոչ թե Նիկոլի համար գլխացավանք լինես, այլ քո ներկայացրած Նիկոլով ժողովուրդը հպարտանա։ Մենք հեղափոխություն արեցինք արդար ապրելու, հավասարության համար ոչ թե`
”ես Նիկոլի սատարողն եմ, ինձ ամեն ինչ կարելի է”… Առաջ ո՞նց էր. դու չէի՞ր թալանում ,քեզնից էին թալանում …դու չէի՞ր խ փում քեզ, էին խ փում …դու չէի՞ր գոռում ,քո վրա էին Բղավում ։ Այժմ ժամանակները փոխվել են` մի թալանիր և թույլ մի տուր թալանեն …
մի խփիր ու թույլ մի տուր քեզ խփեն …մի գոռա ու թույլ մի տուր քո վրա բղավեն ։ Պարզապես սովորիր որ դու բոլորից մեկն ես , բոլորին հավասար ես, ինչպես որ Նիկոլն է։ Քեզ ներկայանալի Լինելու համար Նիկոլի անունը մի տուր։
Նիկոլի անունը շահարկելով փողոցային ռա զ բ ո ր կեք մի կատարի։ Նիկոլի նման քեզ մնացածներից մի գերադասիր …սովորիր սխալներդ ընդունել և ներողություն խնդրել …քեզ ամենակարող և ընտրյալ մի երևակայիր…
ինքնավստահությունը և հպարտությունը գոռոզության և ինքնահավանության հետ մի խառնիր ։ Սովորիր Նիկոլի նման մի քանի քայլ առաջ մտածված անել ,որ թե անել, հետո մտածել
տակից ինչպես դուրս գաս ։ Ինքնահաստատվելու համար տարբեր ճանապարհներ կան. ընտրիր արդար ճանապարհը։ Նիկոլը ազգի հավաքական կերպարն է … Քեզ ոչ մեկից մի գերադասիր, ինչպես դա անում է Նիկոլը։ Նարին Փայլակյան