Րեգինա Պրազյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Ծառուկյանի որդու՝ կորոնավիրուսով վարակված լինելու առթիվ

Րեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. Պարզվում է, որ Գագիկ Ծառուկայնի որդու` Նվեր Ծառուկյանի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նա հունիսի քսաներկուսին թեստավորվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի անմիջական միջամտության

շնորհիվ՝ 17:00-ի սահմաններում։ Արմեն Մինասյանը Սարգսյան Սերժի փեսա Միքայել Մինասյանի հարազատ հորեղբյարն է, չարաշահումների համար գործից հեռացված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի եղբայրը: Նվեր Ծառուկյանի հայտնի կապերի շնորհիվ թեստի պատասխանը ստացվել է

հենց նույն օրը՝ 22:00-ին։Նվեր Ծառուկյանին բժիշկների հսկողության ներքո պահելու համար այս անգամ օգտագործվել է Ծառուկյան Գագիկի հայտնի կապերը՝ նախկին առողջապահության նախարար, Գագիկ Ծառուկյանի հետ միշտ համագործակցություն ունեցած Քուշկյան Հարությունի հետ։

Ծառուկյանի որդին հունիսի քսաներեքին հոսպիտալացվել է Քուշկյանին պատկանող «Նաիրի» ԲԿ՝ այն դեպքում, երբ տվյալ հիվանդանոցը չի սպասարկում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող հիվանդներին։ Ստացվում է, որ հիվանդանոցում իմանալով արդյունքներից մի ամբողջ բժշկական

հաստատության անձնակազմի ու պացիենտների կյանքը վտանգի է ենթարկվել՝ Գագիկ Ծառուկյանի որդուն հոսպիտալացնելու ու ընկերական շրջապատում «տեղավորելու» համար։
Նկատի ունենալով, որ արտոնյալների ժամանականերն անցել են ու հարկավոր է այս մանրամասները հետեւություն անելու տեղիք տան հանրությանը և պատկան մարմիններին!!!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *