Եթե այժմ չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից․ Հրանտ Թոխատյան

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գույքահարկի ավելացում 2021 թվականի հունվարից։

Տնտեսագետ Ս.Պարսյանը նշում է․ Այս նախագիծը սոցիալական տեսանկյունից անարդար է և ոչ արդյունավետ։ Անարդար է, քանի որ բավականին զգալի հարկային բեռ է դնում սոցիալապես խո ցելի խմբերի վրա։

Եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից․ Հրանտ Թոխատյան Դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«SHARE PLEASE Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։

ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝ «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *